Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Ղազախստանի իրավասու մարմիններին
Հասարակություն
02.09.2024 | 17:26Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Մ.Օ.-ն հանձնվել է Ղազախստանի իրավասու մարմիններին․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Մ.Օ.-ն մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հոգեմետ նյութեր ձեռք բերելու և պահելու համար: