Ձերբակալվել է Շոյգուի թիմի վեցերորդ գեներալը

Լուրեր

09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 14:14
Պապիկյանը զինվորների հետ նախաճաշել է և հանձնարարել բարելավել սնունդը
09.09.2026 | 14:08
Լավ ա չասեցիք՝ ամոթ ՀՀ-ին․ ՀԱՊԿ-ը չի կատարել իր պարտավորությունները․ Կարապետյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 14:01
Բաքուն հետևում է ՀՀ Սահմանադրության փոփոխման գործընթացին․ Բայրամովը հայտնել է Միրզոյանի հետ նոր հանդիպման մասին
09.09.2026 | 13:58
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն չընտրվեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ. ՔՊ-ն դեմ էր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:56
30 հա-ից հարյուր անգամ ավել իմ հողատարածքը ստորագրությամբ հանձնվել է թուրքերին. պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:48
Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
09.09.2026 | 13:48
Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 13:46
Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 13:37
Մարիա Կարապետյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փախնախագահ
Բոլորը

ՌԴ-ում հատկապես խոշոր չափերով կաշառք ստանալու գործով քննիչները ձերբակալել են Լենինգրադի ռազմական շրջանիի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալ, գեներալ-մայոր Վալերի Մումինջանովին, փոխանցում է The Moscow Times-ը։

«Մումինջանովը նպաստել է առևտրային կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքնմանը՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության, ինչպես նաև հատուկ ռազմական գործողության տարածքում ավելի քան 1,5 միլիարդ ռուբլու չափով համազգեստների մատակարարմանը։ Նշված աջակցությունն իրականացնելու համար նա ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք՝ ընդհանուր ավելի քան 20 միլիոն ռուբլի»,- հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Պարզվել է, որ Մումինջանովը և նրա ընտանիքի անդամներն ունեն բազմաթիվ անշարժ գույք Մոսկվայում և Վորոնեժում, որոնց արժեքը գերազանցում է 120 միլիոն ռուբլին։ Հետաքննությունը ստուգում է այդ օբյեկտների ձեռքբերման օրինականությունը։

Գեներալի դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 6-րդ մասով (հատկապես խոշոր չափերով կաշառք ստանալը): Նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։ Լուծվում է նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը։

Բարձրաստիճան զինվորականը դարձել է Շոյգուի թիմում կալանավորված վեցերորդ գեներալը։ Նրանից առաջ դատարանը խոշոր խարդախության գործով ձերբակալել էր ՌԴ ՊՆ ղեկավարի նախկին տեղակալ, բանակի գեներալ Պավել Պոպովին։ Բերման են ենթարկվել նաև գեներալներ Դմիտրի Բուլգակովը՝ 1,3 միլիարդ ռուբլու չափով կոռուպցիոն գործարքների համար, և Տիմուր Իվանովը՝ 1,2 միլիարդ ռուբլու չափով կաշառքի համար։ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վադիմ Շամարինը և ՊՆ գլխավոր կադրերի տնօրինության պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովը ուղարկվել են քննչական մեկուսարան։ Երկուսն էլ մեղադրվում են կաշառակերության մեջ։