Գերմանիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Լուրեր

09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը:

Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ նախագահը նշել է. «Լիահույս եմ, որ դեսպանի Ձեր բարձր առաքելությունը կիրականացնեք մեծ նվիրումով և հանձնառությամբ` ներդնելով Ձեր մասնագիտական փորձը՝ հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու համար։ Հավաստիացնում եմ, որ Հայաստանի իշխանությունները լիակատար աջակցություն կցուցաբերեն Ձեզ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը միտված Ձեր բոլոր նախաձեռնություններում»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, նորանշանակ դեսպանը շեշտել է, որ դիվանագիտական ծառայության ընթացքում իր բոլոր ջանքերը կներդնի երկու երկրների հարաբերությունների շարունակական ամրապնդման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի բազմաշերտ համագործակցության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել տնտեսության, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա սերտ փոխգործակցության հետագա խթանմանը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է Հայաստանի հաստատակամ դիրքորոշումը հարևանների հետ կարգավորված և բարիդրացիական հարաբերությունների հաստատման վերաբերյալ:

Կողմերն անդրադարձել են նաև ինչպես Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում տարբեր ձևաչափերով փոխգործակցության խթանման կարևորությանը: