Ճապոնիայում հզոր փոթորիկը 5,2 միլիոն մարդու տարհանման պատճառ է դարձել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
Բոլորը

«Շանսան» թայֆունը հարվածել է Ճապոնիայի հարավարևմտյան հատվածին՝ տապալելով էլեկտրասյուները, խոչընդոտելով օդային հաղորդակցությանը և ստիպելով փակել մի շարք խոշոր գործարաններ, հայտնում է Reuters-ը։

Առնվազն երեք մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են փոթորկի հետևանքով, որը, Ճապոնիայի իշխանությունների կարծիքով, կարող է լինել տարածաշրջանում երբևէ գրանցված ամենաուժեղ փոթորիկներից մեկը:

Իշխանությունները կարգադրել են տարհանել ավելի քան 5,2 միլիոն մարդու ամբողջ երկրում:

Ավտոարտադրող Toyota-ն դադարեցրել է գործունեությունը ներքին բոլոր գործարաններում, Nissan-ը, Honda-ն և չիպեր արտադրող Renesas-ը և Tokyo Electron-ը դադարեցրել են գործունեությունը որոշ գործարաններում:

«Իմ կյանքի 31 տարիների ընթացքում ես երբեք չեմ տեսել նման ուժեղ քամի կամ տորնադո», – Reuters-ին ասել է Կյուսյու կղզու Միյաձակի քաղաքի բնակիչներից մեկը:

Ազգային օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ աղետի գոտում քամու պոռթկումները հասել են ժամում 180 կմ-ի։ Ճապոնիայի յոթ պրեֆեկտուրաներում շուրջ 230 հազար տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության։

Օդերևութաբանները կանխատեսում են, որ «Շանսանը» Կյուսյուում ակտիվ կլինի առաջիկա մի քանի օրվա ընթացքում։
Ճապոնական ավիաընկերությունները, այդ թվում՝ ANA Holdings-ը և Japan Airlines-ը, արդեն չեղարկել են մոտ 800 չվերթ։ Կյուսյուի շատ շրջաններում դադարեցվել են գնացքների, ինչպես նաև ավտոբուսների և լաստանավերի երթևեկությունը:

«Շանսան» երկրորդ թայֆունն է, որը հարվածել է Ճապոնիային այս ամիս: Օգոստոսի սկզբին Ամպիլ թայֆունը նույնպես հոսանքազրկել էր մի շարք պրեֆեկտուրաներ, տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել էին։