Փարիզի դատարանի ժամանակացույցում Դուրովի գործով լսումներ դեռևս չկան

Լուրեր

09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
Բոլորը

Փարիզի դատարանի ժամանակացույցը դեռևս չի ներառում Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի գործով լսումները, որի խափանման միջոցի ժամկետը լրանում է չորեքշաբթի երեկոյան, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը դատարանից։

Միևնույն ժամանակ, դատարանի աշխատանքին ծանոթ աղբյուրը չի բացառել, որ Դուրովի հարցի քննարկումը կարող է չընդգրկվել հանրությանը հասանելի ժամանակացույցում՝ գործի «զգայուն բնույթի» պատճառով։

«Ժամանակացույցում այս գործը նշված չէ, բայց դա չի բացառում դրա հնարավոր քննարկումը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հնարավոր է նաև, որ այն քննարկվի տեսակապի միջոցով։

Ավելի վաղ Փարիզի դատախազությունը հայտնել էր, որ Դուրովի խափանման միջոցը երկարացվել է, առավելագույն՝ 96 ժամը լրանում է չորեքշաբթի երեկոյան։ Մինչ այդ ժամկետի լրանալը նրան պետք է կա՛մ մեղադրանք առաջադրվի, եթե դատավորին բավարար փաստարկներ ներկայացվեն, կա՛մ ազատ արձակվի։