Պավել Դուրովի եղբոր նկատմամբ նույնպես Ֆրանսիայում հետախուզում է հայտարարվել
Քաղաքականություն
28.08.2024 | 16:39Ֆրանսիայում հետախուզում է հայտարարվել նաև Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովի եղբոր՝ Նիկոլայ Դուրովի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով դատական փաստաթղթին։
Նշվում է, որ Պավել և Նիկոլայ Դուրվների ձերբակալության օրդերներ են տրվել մարտի 25-ին՝ կազմակերպված խմբի կազմում անչափահասների պոռնոգրաֆիկ նկարներ պահելու, տարածելու կամ հասանելիություն ապահովելու մեղադրանքով։
Հիշեցնենք, որ Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո՝ օգոստոի 24-ին։ Նա մեղադրվում է 12 հոդվածով հանցագործության համար։