Պուտինն ու Ալիևը կրկին Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցն են քննարկել

Լուրեր

27.05.2026 | 18:49
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահը՝ մարտարվեստների կարևորության և մարզիչների ճիշտ ընտրության մասին
27.05.2026 | 18:43
Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները. ՆԳՆ
27.05.2026 | 18:26
Հայտնի են աշխարհի ամենաբարձր վարձատրվող երիտասարդ մարզիկները
27.05.2026 | 18:14
ԲՀԿ-ականներ են ձերբակալվել ընտրակաշառքի գործով // Գետերում ջրի ելքերի մեծացում է սպասվում․ ԼՈՒՐԵՐ
27.05.2026 | 18:02
Հրաչյա Աճառյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիրն է քննարկվել
27.05.2026 | 17:52
ԼՀԿ-ն դիմել է ԿԸՀ՝ Դանիել Իոաննիսյանին դիտորդական հավատարմագրումից զրկելու պահանջով
27.05.2026 | 17:51
Հրազդանում շենքի բակն ամբողջությամբ ողողվել է ջրով․ փրկարարները քաղաքացիների են օգնել դուրս գալ
27.05.2026 | 17:40
Զելենսկին հրամայել է պատրաստվել ևս երկու-երեք տարվա պատերազմի․ The Economist
27.05.2026 | 17:32
Կվերանորոգվի «Արամ Խաչատրյան» համերգասրահի «Rieger-Kloss» երգեհոնը
27.05.2026 | 17:23
Իսրայելը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան հրամանատարի ոչնչացնելու մասին
27.05.2026 | 17:14
«Ականատես»-ը նախընտրական փուլում արձանագրել է վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման դեպքեր
27.05.2026 | 17:00
Գագիկ Ծառուկյանի ընտանիքին առնչվող գույքերն ու բաժնետոմսերը փոխանցվել են պետությանը
27.05.2026 | 16:50
«Ադրբեջանցի պաշտոնյան ասաց՝ դուք այստեղ եք այնքան, ինչքան ցանկանա ՀՀ իշխանությունը»․ Դավիթ Իշխանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 16:41
Նախապես պայմանավորվել էինք. Կարապետյանցը` իրենց թեկնածուների ինքնաբացարկի դիմումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.05.2026 | 16:34
Իբրահիմովիչը և Ալեգրին կռվի են բռնվել ռեստորանում․ աղբյուր
Բոլորը

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսազրույցում քննարկել են Ռուսաստանի ղեկավարի այցը Բաքու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հարցը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Ղեկավարները գոհունակություն են հայտնել Ռուսաստանի նախագահի՝ վերջերս Ադրբեջան կատարած պետական այցի հաջող արդյունքների կապակցությամբ։ Նշվել է, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կնպաստի ռուս-ադրբեջանական դաշնակցային և գործընկերային հարաբերությունների հետագա խորացմանը»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ։

Խոսելով Անդրկովկասում տիրող իրավիճակի մասին՝ զրուցակիցներն անդրադարձել են ադրբեջանա-հայկական հաշտության պայմանագրի նախապատրաստման, սահմանի սահմանազատման ու սահմանագծման, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերին, նշվում է հաղորդագրությունում։

Պուտինը հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Բաքվին և Երևանին փոխադարձ ընդունելի լուծումներ մշակելու հարցում։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի ղեկավարը օգոստոսի 18-19-ը պետական այցով Ադրբեջանում էր։ Նա Ալիևի հետ բանակցություններ է վարել նեղ և ընդլայնված կազմերով, կողմերը ստորագրել են մի շարք փաստաթղթեր։

Օգոստոսի 23-ին էլ Պուտինը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քննարկել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման լույսի ներքո։