Այս տարվա ընթացքում տեսչական մարմինը մոտ 3 մլրդ դրամի վարչական ակտ է կազմել. Սլավիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
Բոլորը

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը միայն այս տարվա ընթացքում արդեն 3 մլրդ դրամի վարչական ակտ է կազմել, ինչը 6 անգամ ավելի է, քան 2023-ին էր Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի  ղեկավար Սլավիկ Սարգսյանը։ Խախտումները հիմնականում վերաբերում են չգրանցված, օրենքի խախտմամբ ներմուծվող և իրացվող դեղերին, ժամկետանց դեղորայքին և էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերը առանց դեղատոմսի վաճառելու դեպքերին։ 

«3 մլն 600 հազարը ժամկետանցի մասով է, 11 մլն դրամի էլեկտրոնային դեղատոմսի մասով տույժ ունենք արդեն, ու 2 մլրդ 900 մլն-ը չգրանցված և օրենքի խախտմամբ ներմուծված դեղերն են», – նշեց Սարգսյանը։

Չգրանցված, օրենքի խախտմամբ ներմուծված դեղերի դեպքում մեկ անվանում դեղի մինչև հինգ փաթեթի դեպքում տուգանքը 1 մլն դրամ է, 5 անունից ավելի դեպքում՝ 2 մլն դրամ։ Ժամկետանց դեղերի պարագայում տուգանքը 100 հազար դրամ է, իսկ դեղատոմսով դուրս գրվող դեղը առանց դեղատոմսի դուրս գրելու դեպքում 5000 դրամ տույժ է սահմանված։ 

«Շատ են քննարկում, համենայն դեպս, մեզ հասնում է տեղեկություն՝ վերահսկողություն քիչ է, կամ չկա, որովհետև չի հնչել։ Մենք չենք կարող ուղղակի որոշել ինչ-որ տեղ գնալ ու ասել, թե եկել ենք ձեզ մոտ ստուգենք։ Կան համապատասխան հիմքեր․ պետք է լինի առկայություն կամ ստուգման տարեկան ծրագրում ներառված լինի, կամ տեղեկատվություն, կամ դիմում-բողոք»։

Անդրադառնալով էլեկտրոնային դեղատոմսերի վաճառքի վերահսկողության մեխանիզմներին՝ Սարգսյանը նշեց, որ անկախ նրանից, թե երբ կլինի տնտեսվարողի մոտ ստուգումը, էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերի վաճառքը անժամկետ պահպանվում է և դիտարկվելու է դրանց խախտումների առկայությունը հենց  2024 թվականի մարտի 1-ի վաճառքից սկսած։  

Անի Թամրազյան