Թրամփի դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել 2020թ․ ընտրությունների գործով

Լուրեր

09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
Բոլորը

Հատուկ դատախազ Ջեք Սմիթը նոր մեղադրանք է ներկայացրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ կապված 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վավերացմանը միջամտելու նրա փորձերի հետ։ Նմանատիպ գործ արդեն քննարկվում է Վաշինգտոնի դատարանում։ Փաստաթղթի նոր տարբերակում հաշվի է առնվում Թրամփի մասնակի անձեռնմխելիությունը քրեական հետապնդումից։

Մեղադրական եզրակացության մեջ, որը մեջբերում է CNN-ը, ասվում է, որ Դոնալդ Թրամփն ընտրություններից հետո երկու ամիս շարունակ «սուտ է տարածել, թե դրանց արդյունքները կեղծվել են, և նա հաղթել է»։ Ընդհանուր առմամբ, խոսքը քվեարկության արդյունքների վրա ապօրինի ազդելու փորձերի հետ կապված չորս կետերով մեղադրանքների մասին է։

Նախորդ տարբերակը ներառում էր նույն մեղադրանքները։ Այնուամենայնիվ, նոր տարբերակում Թրամփին ավելի շատ վերաբերում են որպես «նախագահի թեկնածուի», քան նախագահի (հաշվի առնելով մասնակի անձեռնմխելիության որոշումը): Փաստաթղթից բացառվել են նախկին նախագահի՝ Արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ ընտրությունների արդյունքները քննարկելու մասին կետերը։

Մեկնաբանելով գործի վերանայումը՝ Թրամփը հատուկ դատախազի գործողություններն անվանել է ընտրողների ուշադրությունը շեղելու փորձ։

«Սա ընդամենը ընտրություններին միջամտելու և ամերիկյան ժողովրդի ուշադրությունը շեղելու փորձ է այն աղետներից, որոնք Քամալա Հարրիսը հասցրել է մեր երկրին»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում: