Մեզ հաճելի՞ է ամեն օր պայքարել, ծեծուջարդի մեջ ընկնել․ համոզված եմ, որ շարժումը կտա իր պտուղները․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 13:18
Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 13:10
Մամիկոն Ասլանյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ
08.09.2026 | 13:02
Ինչու էր քաղաքապետարանը մտել Նարեկ Նալբանդյանի 88 սուպերմարկետ. պարզաբանում է Բաբայանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:54
Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել
08.09.2026 | 12:46
Շատ խիստ կպատժվեք, եթե շարունակեք ձեր բերանը բացել անպարկեշտ ձևով. Ավինյանը` Զարոկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:37
Հաշտ չենք նրա հետ,որ երկրի դատաիրավական համակարգը գործի մեկ անհավասարակշիռ մարդու ցուցումով․Քոչարյան
08.09.2026 | 12:33
Բեռլինում բողոքի ցույցեր են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:28
ԱԺ Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:21
Լեռնային Ղարաբաղում աշխատող ադրբեջանցի կապալառուին «սպառնում են ձերբակալությամբ»՝ աշխատանքի վճարը պահանջելու համար
08.09.2026 | 12:17
Պեդրո Զարոկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.09.2026 | 12:12
Առաջիկա 2-3 ամսում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնց նախագահ Քոչարյանը դիմադրելու է․ Խամոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 12:03
ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստը․ ՈՒՂԻՂ
08.09.2026 | 11:59
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սարատովը․վնասվել են բնակելի շենքեր, կան վիրավորներ
08.09.2026 | 11:53
Մեկնարկել են Մեղրի-Ծավ ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները
08.09.2026 | 11:44
Ավետիք Բաբայանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Խորհրդարանական գործիքակազմը կիրառելով և փողոցային ակտիվ պայքարով լուծելու ենք մեր առջև դրված խնդիրները և շարժումը հասցնենք իր տրամաբանական ավարտին։ Այս մասին Factor TV-ի տաղավարում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Եթե ինչ-որ պահի չի ստացվում պայքարը հաջողել, դա չի նշանակում, որ պիտի թուլացնենք, պայքարի առաջնագիծը լքենք։ Մենք մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, շարժումը պիտի դառնա համահայկական։ Մեզ հաճելի՞ է ամեն օր պայքարել, ծեծուջարդի մեջ ընկնել»,- նշեց պատգամավորը։

Անդրադառնալով ՔՊ կուսակցության պաշտոնաթերթ Civic.am-ի հրապարակմանը, պնդեց՝ «լկտի սուտ է, և նման բան չկա»։

Հիշեցնենք, Civic.am-ը գրել էր, որ իրենց տրամադրության տակ է հայտնվել 2022-ի ապրիլի 7-ին ՀՅԴ Բյուրոյի կողմից կուսակցության մարմիններին և անդամներին 34-րդ ընդհանուր ժողովի հիման վրա ուղարկված շրջաբերականը, որի կետերից մեկով կուսակցությունն արձանագրում է հետևյալը․ «Ռուսաստանը կարող է Արցախն իր ենթակայությանը ուղղակիորեն ենթարկելու սցենար մշակել և գործադրել այն, աշխատանք տանել, որպեսզի հավանական միության ձևավորման դեպքում Արցախի ու Հայաստանի ճակատագրերը լուծվեն որպես մեկ ամբողջություն։ Ժամանակակից աշխարհում տեղի ունեցած անկախ պետությունների համարկման գործընթացները ազգային շահի դիտանկյունից երբեմն ենթադրում են նաև անկախության աստիճանի որոշ նվազում…»։

Գառնիկ Դանիելյանը, հղում անելով ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովի հայտարարությանը, պնդեց, որ այդ շրջաբերականն ու դրա բովանդակությունը կեղծ են։ Հարցազրույցից հետո պատգամավորը մեզ ուղարկեց Ընդհանուր ժողովի հայտարարությունը։

Նկատենք, սակայն, որ այս դեպքում խոսքը երկու տարբեր փասստաթղթերի մասին է․ իշխանական լրատվամիջոցը խոսում է ներքին շրջանառության փաստաթղթի մասին, ընդդիմադիր պատգամավորը՝ հրապարակային հայտարարության, որը չի կարող բացառել մյուսի գոյությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան