Արտաքին ուժերն ու 5-րդ շարասյունը հեղաշրջում են նախապատրաստում․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա եռամիությանը և 5-րդ շարասյանը ձեռք է տալիս, որ Հայաստանում չլինի դեմոկրատական իշխանություն, և հիմա հեղաշրջում են նախապատրաստում»,- Factor TV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

Նրա դիտարկմամբ՝ արտաքին ուժերն ու հայաստանյան ընդդիմությունը հասկացել են, որ Հայաստանում հեղափոխություն անելու ժամանակաշրջանն ավարտվել է, հիմա սկսել են հեղաշրջում անելու նախապատրաստությունը։

«Իրենք համոզված են, որ ժողովուրդն իրենց հետևից չի գնա, դրա համար հեղաշրջում են նախապատրաստում։ Ինչ վերաբերվում է իշխանություններից դժգոհություններին, դրանք միշտ եղել են և լինելու են, որովհետև աշխարհում չկա մի իշխանություն, որից բոլորը գոհ լինեն։ Այսօրվա դրությամբ մեր իշխանությունից դժգոհ են այն մարդիկ, ովքեր Հայաստանում չեն կարողանում վերականգնել իրենց իշխանությունը, որպեսզի կարողանան պահպանեն իրենց՝ երկրից թալանածը»,- նշեց նա։

Անդրադառնալով Անկարայում սպասվող Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման օրակարգին՝ իշխանական պատգամավորը չբացառեց, որ հնարավոր է քննարկման առարկա դարձնեն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Հակոբ Ասլանյանը, միաժամանակ, պնդեց, որ միջանցքի հարցը փակված է, ոչ ոք չի կարող Հայաստանին պարտադրել այն տալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան