Մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին ևս կտրամադրվի անվանական կրթաթոշակ

Լուրեր

09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
Բոլորը

Կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքում, որի արդյունքում մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակ տրամադրելու նպատակով տրամադրվել է 30680,0 հազար դրամ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Նշենք, որ արդեն մի քանի տարի է՝ հանրակրթական դպրոցների օլիմպիադաների մասնակից և հաղթող աշակերտներին տրամադրվում է անվանական կրթաթոշակ, ինչը խրախուսում է աշակերտների համակողմանի և ներդաշնակ զարգացումը: Այդ է փաստում տարեցտարի օլիմպիադաներին մասնակցող և հաղթող աշակերտների թվի աճը:

Մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին ևս խրախուսելու և ոլորտի գրավչությունը մեծացնելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել է այդ հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգը:

Գումարը կտրամադրվի ՀՀ-ում գործող մարզառազմական պետական ուսումնական 3 հաստատությունների 533 սովորողների, որոնցից 96-ը հանդիսանում է Արամ Մանուկյանի անվան ռազմամարզական մասնագիտացված վարժարանի սան, 187-ը՝ Արմավիրի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանի, իսկ 250-ը՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի (հաշվի է առնվել փաստացի սովորողների և ընդունելությամբ կանխատեսվող սովորողների թիվը):

Մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողների խրախուսումը կնպաստի ոլորտի գրավչության մեծացմանը, սովորողների առաջադիմության բարձրացմանը, զինվորական պատրաստության ուղղությամբ գիտելիքների և հմտությունների զարգացմանը, ինչպես նաև անձի մասնագիտության գիտակցված ընտրությանը։