Վթար Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին. կան տուժածներ և երկու զոհ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։04-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Վ․, ծնված 1980 թ․) և «Ford» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Ե․, ծնված 1989 թ․). «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս.Ն.-ն (ծնված 1962 թ.) մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Ե.-ն տեղափոխվել է, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մ. Ա.-ն (ծնված 1968 թ.), Մ. Ս.-ն (ծնված 1950 թ.), Գ. Ս.-ն (ծնված 1975 թ.), Ա. Ն.-ն (ծնված 1958 թ.), Ս. Ս.-ն (ծնված 2006 թ.) և Գ. Ղ.-ն (ծնված 1973 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ վերջինս մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը: