15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով մեղադրյալ Գոռ Աղեկյանի կալանքը փոխվել է տնային կալանքի

Լուրեր

09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
Բոլորը

Ազատ գյուղի զինվորական կացարանում 15 զինվորի կյանք խլած ողբերգական հրդեհի գործով կալանավորված զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվել է, և նա դատարանի դահլիճից ազատ է արձակվել։ Աղեկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը երեք ամիս ժամկետով։ Այս մասին հայտարարություն է տարածել փաստաբանական գրասենյակը։

Տուժող կողմի փաստաբան Նորայր Նորիկյանը Factor.am-ին փոխանցեց, որ դատարանի որոշումից տեղյակ չեն եղել։

«Մեր բացակայությամբ է քննարկվել այդ խափանման միջոցի հարցը, ես որոշումը չեմ ստացել, այդ որոշման բովանդակությանը ծանոթ չեմ»,- նշեց Նորիկյանը։

Հիշեցնենք, որ հրդեհի գործը քննվում է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Վարդան Հարությունյանի նախագահությամբ։ Շուրջ մեկ տարի ընթացող դատաքննության ընթացքում հարցաքննվել են մեղադրյալ Եղիշե Հակոբյանը, տուժող Լևոն Խառատյանն ու վկա Արսեն Սողոմոնյանը։ Նիստերն անցնում են լարված մթնոլորտում, քանի որ տուժող կողմը չի հավատում վերջինների ցուցմունքներին։

Արփի Հակոյան