Խոտին չնստե՛լ․ ովքեր են տնօրինում Երևանի այգիները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.12.2024 | 23:30
Բնակավայրի գրավում և այլ առաջադրանքներ․ Ադրբեջանում զինապարտների հերթական հավաքներն են անցկացվել
17.12.2024 | 23:16
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2024 | 23:04
Հակոբ Ասլանյանը հեռացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
17.12.2024 | 23:01
Չինաստանում նախկին պաշտոնյային մահապատժի են ենթարկել կոռուպցիայի համար
17.12.2024 | 22:52
Շարունակում ենք աջակցել Հայաստանին նաև հակաօդային պաշտպանության առումով․ Ֆրանսիայի ԶՈՒ նախարար
17.12.2024 | 22:46
Դեսպան Հովհաննիսյանը Ռոբերտ Ֆլոյդի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը զանգվածային ոչնչացման զենքի չտարածման օրակարգին
17.12.2024 | 22:30
ԵՄ-ն կվերսկսի իր ներկայացուցչության աշխատանքը Սիրիայում
17.12.2024 | 22:22
Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 280 մեքենա
17.12.2024 | 22:14
ՖԻՖԱ-ի The Best մրցանակին արժանացավ Վինիսիուսը
17.12.2024 | 22:06
Ռուսաստանը Ղազախստանի ուրանի հանքերը կհանձնի Չինաստանին
17.12.2024 | 21:55
Վաղուց է խոսվում, որ Սպերցյանը պատրաստ է Եվրոպա տեղափոխվելուն․ Ալեքսանդր Տոչիլին
17.12.2024 | 21:46
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշի գլխավորած պատվիրակությանը
17.12.2024 | 21:30
Ի՞նչ ենք շահելու, եթե միջազգային դատարանի որոշումը խոչընդոտի խաղաղությանը, նույնիսկ եթե կլինի արդարադատություն․ Վլադիմիր Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2024 | 21:20
Պապիկյանն ու Լըկորնյուն հաստատել են՝ հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությունը դրվել է երկարաժամկետ և ինստիտուցիոնալ հիմքերի վրա
17.12.2024 | 21:10
Քրեակատարողական ծառայությունում ներկայացվել են վաղաժամկետ ազատման նոր հայեցակարգով նախատեսված բալային համակարգի փոփոխությունները
Բոլորը

2021 թվականի մայիսից Seasons ռեստորանային համալիրն ու այգին անցան «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կառավարման ներքո, այգին էլ կոչվեց Seasons։ Այստեղ կարելի է զբոսնել, նստել նստարաններին, նույնիսկ շատրվանների տարածքում ջրերի հետ խաղալ, բայց պարզվում է՝ նստել կանաչ տարածքում չի թույլատրվում։ Ասում են՝ խոտն ես տրորում։ Որքա՞ն են կանաչապատ տարածքները Երևանում և քանի՞ զբոսայգի ունենք մայրաքաղաքում։

Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայրաքաղաքում, 2023 թվականի տվյալներով, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մակերեսը կազմում է շուրջ 906,8 հա: Երևան քաղաքում կան 78 զբոսայգիներ ու պուրակներ, որոնցից 23-ը՝ Կենտրոն վարչական շրջանում։ Թեև դրանք համայնքային սեփականություն են, այնուամենայնիվ, այդ տարածքներում տարբեր տեղամասերի վարձակալության համար կան կնքված 85 վարձակալության պայմանագրեր։

«Վարձակալության հանձնված այգիներում խնամքի, պահպանման և շահագործման կանոնները որոշվում են ըստ վարձակալի և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված վարձակալության պայմանագրի դրույթների։ Պայմանագրի դրույթները յուրաքանչյուր վարձակալի դեպքում կարող են տարբեր լինել։ Վարձակալների կողմից այդ պայմանագրերի դրույթների խախտման դեպքում Երևանի քաղաքապետարանը նախաձեռնում է վարձակալության պայմանագրի խզման գործընթաց»,- նշված է քաղաքապետարանի պատասխանում։

Եվրոպական մի շարք երկրներում կարելի է նկատել զբոսայգիներում խոտերին նստած քաղաքացիների, ովքեր ուսումը, աշխատանքը, երբեմն պարզապես ժամանցը նախընտրում են անցկացնել բնության գրկում։ Անդրադառնալով տարածաշրջանի փորձին՝ կարող ենք որպես օրինակ վերցնել Վրաստանը, մասնավորապես, Թբլիսին։ Այստեղ գրեթե բոլոր թաղամասերում կարելի է հանդիպել սաղարթախիտ ծառերով կանաչապատ տարածքների, որտեղ մեծից փոքր իրենց ժամանակն են անցկացնում նստարաններին կամ խոտերին նստած։ Ինչպե՞ս է ստացվում, որ Երևանի մի շարք այգիներում դա համարվում է կանոնների խախտում և այգու պահպանմամբ զբաղվողների մտահոգությունն է առաջացնում։

Միջազգային պրակտիկայում վաղուց ընդունված է, որ մարդն ունի հանրային տարածքից օգտվելու իրավունք․սա մարդու բնական, անօտարելի իրավունքների շարքին է սկսել դասվել, Factor TV-ի հետ զրույցում նշում է կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը։

«Փարիզում՝ Էյֆելյան աշտարակի հարևանությամբ, և այլ խոտածածկ տարածքները պարզապես լեփ լեցուն են երեկոյան թե՛ քաղաքի բնակիչներով, թե՛ տուրիստներով։ Այսինքն՝ 1 շիշ գինի և մի կտոր պարմեզան վերցնելով՝ մարդիկ հանգստանում են երեկոյան և վայելում են պարզապես քաղաքի գեղեցկությունը»,- նշում է Անտինյանը։

Նրա խոսքով՝ սա նաև մշակութային հարց է․պետք է հանրային պահանջ ձևավորվի։ Սակայն, մշակույթ ձևավորվելուց զատ, այգիները վարձակալած մասնավոր ընկերությունները պետք է ցուցում, պահանջ ստանան, որպեսզի վարձակալությամբ վերցրած տարածքները գրավիչ դարձնեն մարդկանց համար։

«Պատասխանատվության մեծ բաժինը պետական մարմնի վրա է, տվյալ դեպքում ՏԻՄ մարմնի վրա է, այն առումով, որ ինքն է պարտավոր վերահսկողություն իրականացնել և հետևել՝ արդյո՞ք պայմանագրային պարտավորությունները պատշաճ կերպով կատարվում են այդ հանրային այդ հանրային տարածքի նպատակային նշանակությունն ապահովելու ուղղությամբ»,- ասում է նա։

Արդյո՞ք կան այնպիսի բուսատեսակներ, որոնց վրա նստել կամ դրանց վրայով քայլել չի կարելի, և արդյո՞ք Երևանի այգիներում կարող ենք հանդիպել այդ տեսակներին։ Երևանի ավագանու անդամ, ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ Քրիստինա Վարդանյանի պնդմամբ՝ Երևանում այդպիսիք չկան։

«Այո, իհարկե, կան այդպիսի տեսակներ, դա կոչվում է պարտերային սիզամարգ, մենք Երևանում չունենք, որովհետև դրանք շատ մեծ խնամք պահանջող և բավական թանկ սիզամարգի տեսակներ են։ Հիմնականում Երևանում այն սիզամարգերը, որոնք անում են, սպորտային սիզամարգն է, որի վրա կարելի է նստել, կարելի է այդտեղ քայլել և որևէ խնդիր չկա, բացառությամբ, եթե նոր է ջրած տարածքը»,- նշում է Վարդանյանը։

Նրա խոսքով՝ միջազգային պրակտիկայում ևս ընդունված է այգիների տարածքները տալ վարձակալության մասնավոր ընկերություններին, սակայն, նրա խոսքով, մեզ մոտ դա տարօրինակ ձևով է արվում։

«Մենք տալիս ենք վարձակալին և որևիցե վերահսկողություն փաստացի չունենք և մենք չենք ստիպում վարձակալին, որ նա պարտավոր լինի կատարի իր անմիջական պարտականությունները»,- նշում է ավագանու անդամը։

ԱՊՀ տարածքում այժմ գործում է Խորհրդային միության ստանդարտը, ըստ որի՝ 1 շնչին բաժին ընկնող կանաչ տարածքը քաղաքում պետք է լինի առնվազն 16 քմ։

«Մենք իհարկե Երևանում չունենք պահանջվածը, վերջին ցուցանիշը մոտավորապես 8,7 քառակուսիի շրջանակներում ենք մենք գտնվում»,- ասում է Քրիստինե Վարդանյանը։

Նրա խոսքով՝ հարավային շոգ քաղաքներում նվազագույն ցուցանիշը սովորաբար 16 քմ-ից ավելի բարձր պետք է լինի, որովհետև նման տարածքներում կանաչապատումն ավելի լուրջ խնդիրներ է լուծում և մարդկանց առողջությանն է վերաբերում։ Նշում է՝ Երևանում բոլորն են բողոքում, որ շատ բարձր է փոշու մակարդակը։

Իսկ վերաբերում է վարձակալած զբոսայգիների խնամքին, այստեղ նույնպես, նրա խոսքով, բարձիթողի վիճակ է։

Այգիների վարձակալության վերաբերյալ Երևանի քաղաքապետարանին Factor TV-ի կողմից ուղարկված հարցումից օրեր անց գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ խնդրին՝ հորդորելով ուշադրություն դարձնել վարձակալության պայմանագրերին։

«Այս այգիների տարածքները, շատ կարևոր է, որ բացի իրենց բիզնես նպատակներից՝ չմոռանանք, որ մարդկանց հավաքատեղի են, մարդկանց զբոսնելու վայրեր են և նոր նախագծեր, հենց մենք ինքներս առաջարկենք, և եթե չի ստացվում, չենք կարողանում համաձայնության գալ, նոր մրցույթներ հայտարարենք, խզենք նախկին պայմանագրերը»,- նշել էր Ավինյանը։

Ինչպես կկատարվի Երևանի քաղաքապետի հանձնարարականը և արդյո՞ք մայրաքաղաքի կանաչապատ տարածքը կվերադարձվի հանրության օգտագործմանը պատշաճ տեսքով, ցույց կտա ժամանակը։ Իսկ մինչ այդ, նշենք, որ միայն Երևանի կենտրոնում 23 այգիների և պուրակների շահագործման համար շուրջ 170 պայմանագրեր են կնքված մասնավոր ընկերությունների և ֆիզիկական անձանց հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան