Ներկա իրողությունների պայմաններում Ադրբեջանի մեծ եղբայրը ոչ թե Թուրքիան է, այլ Ռուսաստանը․ Ռոբերտ Ղևոնդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Բաքվում Շոյգուին չէր հաջողվել որոշ հարցերում լուծումներ գտնել ու Պուտինի միջամտության կարիքն էր զգացվել․ նման կարծիք հայտնեց «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը FactorTV-ի տաղավարում պատասխանելով հարցին, թե ինչ շեշտադրումներ ուներ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու և Հայաստանի համար ինչ հետևանքներ կունենա այն։

«Իմ գնահատմամբ, Ադրբեջանի նախագահը Պուտինին ներկայացրել է, որ լծակներ չունի Հայաստանին պարտադրելու, որ «Զանգեզուրի միջանցքը» իրականություն դառնա այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ գրված էր նոյեմբերի 9-ի հայտարարությունում ու առաջարկել է Վլադիմիր Պուտինին, եթե կարող են՝ իրենք զբաղվեն, ինչի արդյունքում հետևել էր Լավրովի հայտարարությունը, որ Հայաստանը սաբոտաժի է ենթարկում Սյունիքի մարզով ճանապարհների ապաշրջափակման համաձայնագիրը»,- ասաց բանախոսը՝ ընդգծելով, որ այս պահին Ադրբեջանն այնքան էլ շահագրգռված չէ, որ ռուսական ФСБ-ի ներկայացուցիչները կանգնեն Սյունիքի ճանապարհին։

Խոսելով Թուրքիա-Ադրբեջանին ներկայիս հարաբերությունների մասին՝ Ղևոնդյանը նկատեց, որ «տարածությունը», որը Թուրքիան ենթադրում էր իրեն է պատկանում Արցախյան պատերազմին մասնակցելու շնորհիվ, Ադրբեջանը տվել է Ռուսաստանին ու կարծիք հայտնեց, որ առաջիկայում, հավանաբար, կտեսնենք Թուրքիայի կողմից դեմարշներ Ադրբեջանի նկատմամբ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Անահիտ Խաչատրյան