Չարենցավանի համայնքապետը շուրջ կես մլն դոլարի պարտատոմսեր է գնել բանկից․ նա 19 անշարժ գույք ունի

Լուրեր

09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2023 թվականի վերջին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի համայնքապետ Հակոբ Շահգալդյանը շուրջ 19 միավոր անշարժ գույք է հայտարարագրել։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է նրա ներկայացրած հայտարարագրից։

19 անշարժ գույքերից 17-ը Կոտայքի մարզում է, 2-ը՝ ավտոտնակ և բնակարան` Երևանի Կենտրոն համայնքում։ Այս գույքերից 9-ը նա ստացել է որպես նվիրատվություն, 5-ը նշված է «այլ», իսկ մնացածը նա ձեռք է բերել գնման միջոցով։

2023 թվականի ընթացքում Չարենցավանի համայնքապետը շուրջ 520 հազար դոլարի պարտատոմսեր է ձեռք բերել «Արդշինբանկ» ՓԲԸ-ից։
Տարեսկզբին նախկին պատգամավոր Վահան Հարությունյանը Չարենցավանի համայնքապետին պարտք է եղել շուրջ 111 մլն 515 հազարի դրամ, որը տարեվերջին զրոյացվել է։

Շահգալդյանը տարվա ընթացքում շուրջ 9 մլն 836 հազար դրամ եկամուտ է ունեցել, որից 6 մլն 69 հազար դրամը ստացել է որպես աշխատավարձ համայնքապետարանից, շուրջ 4000 դոլար «Արդշինբանկ»-ից որպես փոխառության տոկոսադրույք, և նույն բանկից ևս 5765 դոլար որպես այլ եկամուտ։ Նա որպես կանխիկ դրամական միջոց հայտարարագրել է 13 հազար դոլար և 5 մլն 200 հազար դրամ։

Ըստ Շահգալդյանի հայտարարագրի՝ պաշտոնյան մասնակցություն ունի առևտրային 4 կազմակերպությունում։ Դրանցից մեկը «Հակոբ Շահգալդյան» ՍՊԸ-ն է, որն ամբողջությամբ պատկանում է համայնքապետին։ Հայտարարագրում նշված մյուս երեք ՍՊԸ-ներից` «Կարկոր», «Ավտոռադ» և «Արմկոմպոզիտ» ընկերություններից, որոնցում Շահգալդյանի մասնակցության չափը 50% է, պաշտոնյան եկամուտ չի ստացել։ Համայնքապետը 1 վարկ ունի, որի մայր գումարի մնացորդը կազմում է շուրջ 6 մլն դրամ։

Հակոբ Շահգալդյանը Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանի որդին է, Չարենցավանի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 2007 թվականից։

Նրա կինը՝ Արմինե Շահգալդյանը, 2011 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա ունի, որը գնել է 2020 թվականին։ Բանկային հաշվին տարեվերջին եղել է 93 հազար դրամ, շուրջ 1,5 մլն դրամ էլ կանխիկ է հայտարարագրել։ Տարվա ընթացքում եկամուտը կազմել է 3,6 մլն դրամ, շուրջ 2,5 մլն դրամը՝ բանկից որպես վարկ կամ փոխառություն, 1 մլն 100 հազար դրամն էլ «Արմինե Շահգալդյան» ԱՁ-ից է ստացել։ Նա 1 վարկ ունի, որի մայր գումարի մնացորդը կազմում է շուրջ 1,5 մլն դրամ։

Անժելա Պողոսյան