Հեղափոխական Կառավարությունը պետք է դիմի կտրուկ միջոցների, ռևանշը կանխելու բոլոր քայլերը բավարար չեն․ Վարուժան Ավետիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2025 | 21:40
Ոստիկանությունը ձերբակալել է Բրաունի համալսարանում կրակ բացելու մեջ կասկածվողին
14.12.2025 | 20:34
Դեկտեմբերի 15-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում
14.12.2025 | 20:28
Գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին
14.12.2025 | 19:26
Մրգի խանութի սեփականատերը զինաթափել է Սիդնեյի լողափին մարդկանց վրա կրակողներից մեկին
14.12.2025 | 18:20
Թաիլանդն ու Կամբոջան շարունակում են ռազմական գործողությունները
14.12.2025 | 17:25
Իրավիճակը ճանապարհներին՝ 17։15-ի դրությամբ
14.12.2025 | 16:37
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր․ Մխիթար Հայարապետյան
14.12.2025 | 16:13
ՀԱԿ նախագահ է վերընտրվել Լևոն Տեր-Պետրոսյանը
14.12.2025 | 15:42
Կյանքից հեռացել է մանկական վիրաբույժ Ավթանդիլ Հարությունյանը
14.12.2025 | 15:17
Ուկրաինան հարվածել է Ուրյուպինսկի նավթաբազային և Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին
14.12.2025 | 14:50
10 մարդ է զոհվել Սիդնեյի Բոնդի-Բիչ լողափում Հանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով
14.12.2025 | 14:02
Մառախուղ, քամու ուժգնացում․ օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2025 | 13:41
Անհայտ անձինք կրակ են բացել Ավստրալիայի լողափում
14.12.2025 | 13:28
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
14.12.2025 | 13:11
ՀՀ դրոշ՝ Սուրբ Գևորգ եկեղեցում. Արմավիրի թեմում Փաշինյանի ցանկությունը չեն անտեսել
Բոլորը

Տասնամյակներ շարունակ իրավահաջորդ ռեժիմները զավթել են պետությունը՝ այն դարձնելով հանցագործության գործիք, ուստի հասարակությունը պետք է գնահատի կատարվածի հետևանքները, որը նման է կարմիր ցեղասպանության։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը՝ շեշտելով, որ պետությունը կեղեքած հանցավոր խումբը ազատորեն շրջում  և հոխորտում է, և արդեն փորձ է անում ժողովրդի հեղափոխությունը ետ շրջելու։ 

«Այս ամենին ժողովուրդը պետք է իր համապատասխան արձագանքը տա, վստահ ենք՝ բոլոր միջոցները ռևանշը կանխելու ուղղությամբ բավարար չեն, ուստի անհրաժեշտ ենք համարում, որ հեղափոխական Կառավարությունը մյուս հեղափոխական ուժերի հետ ձեռնարկի կտրուկ քայլեր, որոնք բնորոշ են բոլոր անցումային շրջաններին։ Դա նշանակում է, որ պետք է իրականացնել Ազգային ժողովի լուծարում, կառչած չմնալ Սահմանադրությունից։ Անցումային արդարադատությունը մենք պատկերացնում ենք երդվյալ ատենակալների դատարանների տեսքով, որը պետք է գործի իրավունքի հիման վրա, իսկ գործող օրենսդրությունն էլ կիրառվի այնքանով, որքանով հնարավոր կլինի, իսկ, եթե խանգարում է իրավունքի արարմանը, ապա անցումային արդարադատությունը պետք է շարժվի իրավունքի սկզբունքով»,-ասաց Վարուժան Ավետիսյանը։

Ասուլիսին մասնակից կուսակցության մեկ այլ անդամ Գագիկ Եղիազարյանն էլ նկատեց, որ դեռևս կա վտանգ, որ ազատ արձակված ծռերը կարող են նորից հայտնվել ճաղերից այն կողմ։ 

«Նախորդ ռեժիմի կողմից ռևանշի տրամադրությունը երկրում կարող է ապակայունացնել մթնոլորտը, իսկ եթե դա իրականություն դառնա, կարող ենք անգամ պետականությունը կորցնել, որովհետև Նիկոլ Փաշինյանի և այսօրվա իշխանությունների անհաջողությունը լինելու է ողջ ժողովրդի անհաջողությունը, որը կառաջացնի հիասթափության մեծ ալիք՝ երկիրը բերելով արտագաղթի եզրին։ Այդ  պարագայում մեր հակառակորդները կակտիվանան և կլծվեն խնդիրներն իրենց ցանկալի ձևով լուծելու գործին»,-ասաց Գագիկ Եղիազարյանը։ 

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գևորգ Պետրոսյանն էլ շեշտեց, որ նախորդ իշխանությունները պետք է հստակ հասկանան, որ իրենց բոլոր գործողությունները տապալվելու են, սակայն և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սահմանադրական կարգը տապալած մյուս անձինք պետք է տրվեն արդարադատությանը։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում։