Փաշինյանի պնդումները հիմնավոր չեն․ Ալիևի պահանջով են ուզում փոխել Սահմանադրությունը․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

34 տարի առաջ այս օրը Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց 12 կետից բաղկացած Անկախության հռչակագիրը, որով դրվեց Հայաստանի անկախության գործընթացի սկիզբը։ Մեկ տարի անց՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի արդյունքներով, Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն։ Հետագայում անկախության հռչակագրին հղումը տեղ գտավ Հայաստանի Մայր օրենքի նախաբանում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել՝ կասկածի տակ դնելով, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է ՀՀ Սահմանադրության մեջ և այդ փաստաթղթերի բովանդակությունը նույնական են։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը Factor TV-ի հետ զրույցում կասկածի տակ է դնում Փաշինյանի հայտարարությունները։

«Փաշինյանի պնդումը հիմնավոր չէ, Անկախության հռչակագիրը մեր պատմության կարևորագույն փաստաթղթերից մեկն է։ Ալիևն ու թուրքական կողմն են անընդհատ խոսում ինչ-որ պայմանների մասին։ ՀՀ իշխանությունը Սահմանադրությունն ուզում է փոխել ոչ թե հասարակության պահանջի, այլ  Բաքվի ճնշման ներքո և նրանց պահանջով։ Ինչո՞ւ մինչև հիմա Փաշինյանին չի խանգարել Անկախության հռչակագրի այդ հոդվածը, ինչո՞ւ մինչև հիմա չի նկատել այդ Անկախության հռչակագրի ու Սահմանադրության անհամապատասխանությունը»,- հարց է բարձրացնում Կարապետյանցը։

Բաքուն խաղաղության պայմանագրի ստորագրման համար միակ ու հիմնական խոչընդոտ է համարում ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, քանի որ Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագրում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն էլ վերջերս հայտարարեց, թե Փաշինյանի հետ քննարկել են այդ հարցը։

ՀՀ իշխանությունները, սակայն, մի քանի անգամ նշել են, որ ՀՀ սահմանադրության փոփոխությունը ՀՀ ներքին գործն է։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը խոսել է նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին, և հանձնարարել նախագիծը մշակել ու հաստատել մինչև 2026-ի վերջ։

Նինա Կարապետյանցի կարծիքով՝ գործող իշխանությունն ուզում է Սահմանադրության փոփոխության հարցով հանրաքվե անել խորհրդարանական հերթական ընտրություններին զուգահեռ, սակայն, ըստ նրա, գործող իշխանությունը չի կարող փոխել Անկախության հռչակագիրը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան