Դիվանագիտությամբ զբաղվելու փոխարեն՝ Հայաստանը հեծանվային սպորտն է զարգացնում. Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Մարդիկ զբաղված են դիվանագիտությամբ, բոլորը, բացի ՀՀ իշխանություններից, այդ գործընթացի մեջ են՝ աշխարհում մեծ լարվածության հետ կապված։ Factor TV-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան այցին։ 

Զուրաբյանի խոսքով՝ Հայաստանը, դիվանագիտությամբ զբաղվելու փոխարեն, հեծանվային սպորտն է զարգացնում։ 

«Հայաստանն իրեն այնպես է պահում, կարծես աշխարհում ոչինչ չի կատարվում և հանգիստ կարելի է տրվել հաճույքներին։ Ադրբեջանն այսօր դառնում է շատ կարևոր ստրատեգիական դեր ունեցող երկիր։ Եթե ճկուն լինեինք, կարող էինք մենք անել։ Ադրբեջանը մեծ ախորժակ ունի և կարծում է, որ կարող  է լուծել «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը, որից հետ չի կանգնելու»,- նկատում է Զուրաբյանը։ 

Նրա կարծիքով՝ եթե Հայաստանը չեղյալ համարի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ իր ստորագրությունը, ապա Բաքվին պատերազմը վերսկսելու առիթ կտա, քանի որ այս հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին է։ Զուրաբյանը նաև կարծում է, որ Ադրբեջանը միտումնավոր ձգձգում է խաղաղության պայմանագրի կնքումը և չի ուզում «թուլացած Հայաստանի հետ պայմանագիր կնքել»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան