Ինչպե՞ս է պատահում, որ Մոսկվայի հայտարարություններին արձագանքում են, Բաքվի դեպքում՝ լռության մատնում. Տաթևիկ Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.07.2026 | 23:24
Հայաստանը կունենա լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթներ
20.07.2026 | 23:10
Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի ռեֆերենտն ազատվել է պաշտոնից
20.07.2026 | 23:00
Բրիտանիայի նոր վարչապետը խոստացել է 100%-անոց աջակցություն Զելենսկիին
20.07.2026 | 22:44
Հանրապետության որ հասցեներում վաղը էլեկտրականությունը կդադարեցվի
20.07.2026 | 22:36
Ադրբեջանում այս տարի զոհված զինծառայողների թիվը հասել է 33-ի
20.07.2026 | 22:26
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում
20.07.2026 | 22:11
Գազի արտահոսք Զաքյան փողոցում. ծառը շրջվել է գազատար խողովակի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 22:00
Շենգավիթում 17-ամյա պատանի է ձերբակալվել՝ թմրանյութ տեղադրելիս. հայտնաբերվել է ավելի քան 46 գրամ մարիխուանա
20.07.2026 | 21:49
Ամփոփվել է «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնը․ հայտնի են հաղթողները
20.07.2026 | 21:38
Apple Pay-ը և Google Pay-ը հասանելի են Երևանի հանրային տրանսպորտում
20.07.2026 | 21:28
AliExpress-ը տուգանվել է 550 միլիոն եվրոյով՝ կեղծված և վտանգավոր ապրանքների վաճառքի համար
20.07.2026 | 21:15
Մանկատանը գտնվող 15-ամյա տղան 4 օր է՝ հացադուլի մեջ է․ հայրը պահանջում է վերադարձնել իր երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 20:53
Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը Հորդանանում զորավարժությունների են մասնակցում
20.07.2026 | 20:42
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գոհար Մելոյանը հրաժարվում է մանդատից
20.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն տոտալ սահմանափակումներ մտցնի, ապրանքները չիրացնենք՝ ՀՀ-ի տնտեսության վնասը կկազմի 1-ից 1․5%. Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տարօրինակ է, որ ՀՀ ԱԳՆ-ն Մոսկվայից եկող հատարարություններին արձագանքում է, իսկ Բաքվի դեպքում՝ լռության մատնում։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Նրա կարծիքով՝ արտգործնախարարությունը լրջորեն թերանում է իր արձագանքներում։

«Ինձ համար շատ տարօրինակ է, որ Լավրովի հետ կապված հայտարարությունն այդպիսի տոնայնությամբ կհնչի, բայց երբեք արձագանք չի լինի Ադրբեջանի այն հայտարարությանը, որտեղ ՀՀ տարածքին տրվում է այլ անվանում։ Այդպիսի ակնհայտ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարություններ, որոնք գալիս են Բաքվից, մնում են անարձագանք։ Ուստի, ես կարծում եմ, որ իրենք զլանում են իրենց աշխատանքում»,- նկատեց փորձագետը։

Անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական ապատեղեկատվական արշավին, որ հայկական կողմը կրակում է, Տաթևիկ Հայրապետյանը նշեց, որ այս փուլում գործ ունենք Ադրբեջանի կողմից ուժի սպառնալիքի հետ։ Այդ նույն ձեռագիրը, ըստ Տաթևիկ Հայրապետյանի, Ադրբեջանը կրկնում էր նաև Կիրանցի դեպքերից առաջ։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի կնքման հավանականությանը, Հայրապետյանը կարծիք հայտնեց, որ լավագույն դեպքում այն կունենա ինչ- որ հռչակագրի բնույթ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան