Իմ ուղիղ եթերի մի հատվածից կան մի քանի բառեր, որոնք ճշգրիտ չեն մեջբերվել. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկվա իմ ուղիղ եթերի ստորեւ բերվող հատվածը բազմաթիվ տեղեր մեջբերվել է, բայց կան մի քանի բառեր, որոնք ճշգրիտ չեն մեջբերվել եւ իմ կարծիքով սկզբունքորեն փոխում են ասվածի էությունը: Ուստի հարկ եմ համարում այստեղ տեղադրել ճշգրիտ տարբերակը, որը հնչել է ուղիղ եթերում:

«Մեր ամենակարևոր կարգախոսը ըստ էության արդեն իսկ իրականություն է դարձել, և այդ կարգախոսը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է մեկ բարձրագույն սուբյեկտի և այդ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, հայ ժողովուրդն է, և ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, չնայած կարծում եմ դա հիշեցնելու կարիք չկա չէ՞ ժողովուրդ, որ ես ինձ այստեղ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի կարգավիճակում և աշխատասենյակում համարում եմ ձեր ներկայացուցիչը:

Իմ այստեղ լինելը իմաստավորվում է, իմաստավորվել է, և կիմաստավորվի միայն ու միայն այդ կարգավիճակի բերումով և ուզում եմ ասել, որ ՀՀ-ում իշխանության ճակատագիրը հանրապետության մակարդակով, տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, որոշողը լինելու եք միայն ու միայն դուք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, և ես ինձ համարում եմ այդ գործընթացի երաշխավորը, պիտի երաշխավորեմ, քանի դեռ վարչապետ եմ, որ դուք լիարժեք կրողն եք իշխանության Հայաստանի Հանրապետությունում, իսկ էն պահին երբ կհեռանամ վարչապետի կարգավիճակից պետք է լինեն այլևս ինստիտուցիոնալ երաշխիքներ որ որևէ մեկին հնարավորություն չեն տա իշխանությունը վերցնել ժողովրդի ձեռքից»»: