Կրեմլը պետական քարոզչամեքենային հանձնարարել է ռուսներին նախապատրաստել Կուրսկի համար երկարատև մարտերի․ Meduza

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

ՌԴ նախագահի աշխատակազմը պետական քարոզիչներին հանձնարարել է բնակչությանը նախապատրաստել այն բանին, որ Կուրսկի շրջանի համար մարտերը կտևեն մեկ ամսից ավելի։ Այս մասին գրում է Meduza-ն՝ հղում անելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներին։

Ըստ նրանց՝ իշխանությունները մտադիր են ուկրաինական զինված ուժերի ներխուժումը ռուսական շրջաններից մեկը ներկայացնել որպես «նոր իրականություն» և ապահովել, որ քաղաքացիներն ընտելանան տեղի ունեցածին և դադարեն դրան վերաբերվել որպես ցնցող բանի։

«Պետք է, որ մարդիկ կատարվողը համարեն ոչ թե շեղում, այլ նոր նորմ, թեկուզ ժամանակավոր։ Սա պետք է հանգստացնի: Նորմայից շեղվելով դժվար է գոյություն ունենալ։ Նորմը, նույնիսկ եթե դա նոր է, ավելի պարզ է», – Meduza-ին ասել է մեդիա տեխնոլոգը, որը համագործակցում է նախագահի վարչակազմի հետ:

Կրեմլի ծրագրի համաձայն՝ պետական լրատվամիջոցները պետք է բացատրեն ռուսներին, որ տարածքների վերադարձը ժամանակ կպահանջի, և «մենք պետք է սպասենք», իսկ իշխանությունները նախատեսում են մարդկանց սկզբնական ցնցումը «դրական ուղղությամբ» տանել։ Այդ նպատակով վարչակազմը նահանգապետերին հանձնարարել է կազմակերպել Կուրսկի շրջանի համար օգնության հավաքագրում։

Նրանց եկամուտների մի մասի կամավոր և հարկադիր պահումը կարող է ազդել պետական աշխատողների և որոշ պետական կորպորացիաների վրա, Meduza-ին հայտնել տարածաշրջանային պաշտոնյաներից մեկը: ՌԴ նախագահի աշխատակազմից լրատվամիջոցի զրուցակիցներն ուշադրություն են հրավիրել ռուսների աճող անհանգստության վրա։ FOM-ի հարցման համաձայն՝ քաղաքացիների 45%-ն անհանգստություն է զգում, ինչը ռեկորդային է 2023 թվականի հուլիսին «Վագների» խռովությունից ի վեր:

Կրեմլը նպատակադրված է նվազեցնել այս ցուցանիշը, չնայած այն հանգամանքին, որ Կուրսկի մերձակայքում կորցրած տարածքներն արագ վերականգնելն անհնար կլինի. մարտերը կարող են տևել մի քանի ամիս, ասում են Meduza-ի աղբյուրները։

Ընդ որում, այս գնահատականը «բավականին լավատեսական է», շեշտել է իշխանությանը մոտ կանգնած զրուցակիցը՝ հավելելով. «Եթե ամեն ինչ ստացվի»։