«Երևանի ՀԷԿ 1»-ում հրդեհի հետևանքների վերացման աշխատանքները կավարտվեն մոտակա օրերին․ ՀԷՑ-ը՝ հոսանքազրկումների պատճառի մասին

Լուրեր

15.07.2026 | 14:10
ՌԴ-ում ծնված ներդրողին Պետդեպը նշանակել է TRIPP-ի հիմնադրամի ղեկավար․ նա ներդրումներ ունի նաև ՀՀ-ում․ The Guardian
15.07.2026 | 14:02
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
15.07.2026 | 13:54
Զարթոնքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
15.07.2026 | 13:45
Իրանը հայտնում է, որ ԱՄՆ հարվածների հետևանքով 7 զինծառայող և առնվազն 30 քաղաքացիական անձ է զոհվել
15.07.2026 | 13:34
Դավթաշենի գերեզմանատան մոտ կասկածելի վարք դրսևորած վարորդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է մեթամֆետամին
15.07.2026 | 13:25
Կրակոցներ ու վրաերթ Վաղարշյան փողոցի բակում․ 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
15.07.2026 | 13:18
Հայ գիտնականը՝ Այնշտայնի տեսությունը հաստատող միջազգային հետազոտության հեղինակների թվում
15.07.2026 | 13:07
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Կերչը մնացել է առանց էլեկտրաէներգիայի
15.07.2026 | 12:56
Բազմաբնակարան շենքերի և ենթակայանների վերանորոգման համար ՀԷՑ-ը կապալառուներ կընտրի
15.07.2026 | 12:45
ԵՄ-ն պետք է աջակցի Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Բաքու մեկնելու նախաձեռնությունը․ Ջոել Վելդկամպ
15.07.2026 | 12:34
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիև է ժամանել
15.07.2026 | 12:24
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ Ադրբեջանի քաղաքացիների տեղափոխող նավ է հարձակման ենթարկվել
15.07.2026 | 12:20
Գյումրիի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
15.07.2026 | 12:15
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
15.07.2026 | 12:10
ԵՄ-ի արտոնությունը հայկական ապրանքներին // Անկարգություն Փարիզում ԱԱ-ում Ֆրանսիայի պարտությունից հետո․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Վերջին շրջանում գրեթե ամեն օր մայրաքաղաքի տարբեր հատվածներում, մասնավորապես, Կենտրոն վարչական շրջանում հոսանքի անջատումներ են։ Կենտրոնի բազմաթիվ բնակիչներ Factor.am-ին ահազանգում են, որ վերջին երեք օրերին մի քանի անգամ 1-2 ժամով հոսանքի անջատումներ են եղել։

Քաղաքացիների դժգոհությունների վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից Factor.am-ին պարզաբանեցին, որ էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումները պայմանավորված են «Երևանի ՀԷԿ 1»-ում տեղի ունեցած խոշոր հրդեհով։ ՀԷՑ-ի մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ «Երևանի ՀԷԿ 1»-ում հրդեհի հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։ Ըստ նախնական կանխատեսման՝ դրանք ավարտին կհասցվեն մոտակա օրերի ընթացքում:

Ի դեպ, «Երևանի ՀԷԿ 1»-ը պատկանում է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ընկերությանը։

ՀԷՑ-ից նաև հայտնեցին, որ ԵրՀԷԿ-ից սնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մոտ 30 և Արաբկիր վարչական շրջանի 20 տոկոսը։

«Այսօրվա դրությամբ՝ այդ բեռը տեղաբաշխվել է ընկերության այլ ենթակայանների միջև, էլեկտրասնուցումն ապահովվում է պահուստային մալուխներով հավաքված, այլընտրանքային սխեմայի միջոցով։ Մինչդեռ սովորական պայմաններում պահուստային մալուխները ծառայում են հիմնական մալուխների փոխարինման համար: Այսինքն, եթե սովորական պայմաններում վթարի դեպքում մինչև հիմնական մալուխների նորոգումը դրանք փոխարինվում էին պահուստայինով, այժմ, չունենալով պահուստային սնուցում, բաժանորդները հոսանքազրկվում են, ինչպես նաև վթարների վերացման ժամկետները նախատեսվածից ավելի են տևում»,- նշեցին ընկերությունից։

Մանյա Պողոսյան