ՌԴ ԿԸՀ-ն հետաձգել է Կուրսկի սահմանամերձ շրջաններում ՏԻՄ ընտրությունները

Լուրեր

25.06.2026 | 16:45
App Store-ից հեռացվել են VK-ն, «Одноклассники»-ին և Mail.ru-ն
25.06.2026 | 16:45
Հնարավոր է՝ Եվրոպական դատարան դիմենք. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:42
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 164-ի․ ավելի քան 10․000 մարդ անհետ կորած է
25.06.2026 | 16:36
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերի մոտ ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի կալանման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:25
Երկրաշարժի կեղծ կանխատեսում․ X-ում տարածվող ապատեղեկատվության թիրախը Կոտայքում կառուցվող AI գործարանն է
25.06.2026 | 16:16
Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակները պարգևատրվել են
25.06.2026 | 16:12
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը նորից կքննվի․ վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվեց
25.06.2026 | 16:07
Թրամփն ակնարկել է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի մասին
25.06.2026 | 16:03
Վերաքննիչ դատարանը հրապարակում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական ակտը․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:55
Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար
25.06.2026 | 15:54
Զելենսկին հայտարարել է Ուֆայի երկու նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
25.06.2026 | 15:46
Վահան Կոստանյանը և Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացումը
25.06.2026 | 15:35
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր կապահովի Պարսից ծոցի դաշնակիցների անվտանգությունը. Ռուբիոն՝ Մերձավոր Արևելքում
25.06.2026 | 15:27
Ինչու է աշխատանքից ազատվել Էդգար Ղազարյանի քույրը․ քաղգործիչը պնդում է՝ բռնաճնշում է, Ավանեսյանը հակադարձում՝ մանիպուլյացիա է
25.06.2026 | 15:18
Իսրայելը հերքում է Լիբանանի որոշ հատվածներից զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը
Բոլորը

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է Կուրսկի մարզի վեց շրջաններում և մեկ քաղաքում, որտեղ օգոստոսի սկզբից շարունակվում է Ուկրաինայի Զինված ուժերի հարձակումը, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները հետաձգելու մասին, գրում է Meduza-ն։

Սեպտեմբերի 8-ին՝ միասնական քվեարկության օրը նշանակված ընտրությունները չեն կայանա Բելովսկի, Բոլշեսոլդացկի, Գլուշկովսկի, Կորենևսկի, Սուդժանսկի, Խոմուտովսկի շրջաններում և Լգով քաղաքում։

«Ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործընթացը կվերսկսվի ընտրողների անվտանգության լիակատար երաշխիքով»,- ասված է ԿԸՀ հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի չեղարկել Կուրսկի մարզի նահանգապետի ընտրությունների քվեարկությունը։ ԿԸՀ որոշմամբ՝ այս ընտրություններում վաղաժամ քվեարկել հնարավոր կլինի օգոստոսի 28-ից։

Նախօրեին «Верстка»-ն, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ իշխանությունները մտադիր են Կուրսկի մարզում ընտրությունները տեղափոխել մինչև 2025 թվականը։

Ուկրաինական զորքերն օգոստոսի 6-ից հարձակողական գործողություններ են իրականացնում Կուրսկի սահմանամերձ շրջաններում։ Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ վերահսկում են տարածաշրջանի 92 բնակավայր՝ 1250 քառակուսի կիլոմետր տարածքով։ Օգոստոսի 10-ից Կուրսկի, Բելգորոդի և Բրյանսկի շրջաններում գործում է «հակաահաբեկչական գործողության ռեժիմ»։