Հայտնի են WITSA ստարտափների համաշխարհային գավաթին 16 երկրների շարքում Հայաստանը ներկայացնող ստարտափների անունները

Լուրեր

25.06.2026 | 13:13
Դա մեր գնահատականը չի փոխում. Փաշինյանը` Հայկ Թորոյանի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:05
100 հազար դրամ պետական տուրք` 2026 թվականին արտադրված 2-րդ հեռախոս ներկրելու համար. Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:57
Ռումինիայի Պատգամավորների պալատն առանց քվեարկության հաստատել է Մոլդովայի հետ միավորման մասին օրինագիծն ու ուղարկել Սենատ
25.06.2026 | 12:48
ԵՄ, ասիական, թուրքական շուկաներում մեծ հետաքրքրություն կա հայկական միրգ-բանջարեղենի նկատմամբ․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:37
Ելակն անսովոր բարձր գին ունի, թանկացել են ծիրանը, կեռասը․ Փաշինյանը Պապոյանից պարզաբանում պահանջեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:34
Խուզարկում են Գյումրիի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:31
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերջին դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:30
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:28
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի շարք շրջանների բենզալցակայաններին
25.06.2026 | 12:19
ԵՏՄ-ն ինքնալուծարման մասին է հայտարարում, եթե ԵՏՄ մի անդամ կարա մյուսի նկատմամբ սենց որոշում կայացնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:10
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ի մասով // «Ուժեղ Հայաստան»-ը հավաքի կոչ է անում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 12:01
Թրամփը գովաբանել է Զելենսկիի գործողությունները ՌԴ-ի հետ պատերազմում
25.06.2026 | 11:55
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Տարոն Չախոյանին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
25.06.2026 | 11:50
«Մեր ընկերոջը՝ Մարտուն Գրիգորյանին կասեմ, գնա մոտը իմ անունից»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
25.06.2026 | 11:45
2 տարվա ընթացքում 366 օր ՀՀ-ում բնակվելու պահանջ․ կառավարությունը ընտրելու իրավունքից օգտվելու նոր կանոն է առաջարկում
Բոլորը

Տեղի ունեցավ WITSA-ի ազգային` հայաստանյան փուլի մրցույթը, որին ներկայացված 9 ստարտափներից 2-ը բացառիկ հնարավորություն ստացան ցուցադրելու իրենց նորարարական լուծումները և Հայաստանը միջազգային հարթակում՝ ի թիվս 16 երկրների, ներկայացնելու համար: Text’nPayMe և AllClean ստարտափները հոկտեմբերին կներկայացնեն Հայաստանը WITSA-ի համաշխարհային գավաթի ընթացքում։

WITSA-ի համաշխարհային գավաթի մրցանակաբաշխությունը (WITSA World Cup (WWC)) տեղի կունենա WCIT2024/DigiTec-ի շրջանակներում Երևանում, 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

«Ուրախ եմ ողջունել բոլորին այս կարևոր օրը։ Այսօր մենք կանգնած ենք նորարարության և տեխնոլոգիաների զարգացման նոր շեմին, և ես անչափ ուրախ եմ, որ Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT2024-DigiTec-ը, ստեղծելու է միջավայր այդ թվում նաև հայկական ստարտափների համար՝ իրենց գաղափարներն ու լուծումները միջազգային հարթակում ներկայացնելու, այս բացառիկ հնարավորությունը օգտագործելու համար։ Ես վստահ եմ, որ ընտրված նորարար լուծումները պատվով կներկայացնեն Հայաստանը և կհայտնվեն տեխնոլոգիական աշխարհի ուշադրության կենտրոնում»,- ասել է WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։

WITSA World Cup միջազգային մրցույթի հայաստանյան ազգային նախընտրական փուլի ժյուրիի կազմում էին`

– Ռուբեն Սիմոնյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ,

– Դմիտրի Ստեփանովը, Yandex-ի նոր պրոդուկտների գծով տնօրեն,

– Սոնա Մամյանը, 10web․io զարգացման տնօրեն

– Հայկ Հայրապետյանը, IMAST հիմնադիր և AI9 համահիմնադիր։

WITSA-ի ազգային փուլի եզրափակչում մրցում էին հայկական early stage/pre-series A ստարտափներ, որոնց գործունեության ոլորտները ընդգրկում էին բժշկության, առողջապահության, բանկային, առևտրի, բիոնիկ ձեռքների ստեղծման, թվային գովազդների օպտիմալացման ոլորտները։

Ազգային հանձնաժողովը ստարտափների ընտրությունը կատարել էր գնահատման հինգ հիմնական չափանիշներով՝ նորարարություն, հաճախորդների ներգրավում, մասշտաբելիություն, տեխնոլոգիա հանուն բարօրության և ներուժ:

Հաղթող ճանաչված երկու ստարտափներն էին՝

Text’nPayMe-ն, որը վճարային նորարարական հավելված է, որը մասնագիտացած է բանկերի, ֆինանսական կորպորոցիաների, հեռահաղորդակցության և առցանց խանութների համար՝ առաջարկելով վճարային նորարարական լուծումներ, այն առաջադեմ վճարային ստեղնաշար է, որն ինտեգրվում է ցանկացած հավելվածում և հնարավորություն է տալիս օգտվողներին անվտանգ և հարմարավետ գործարքներ կատարել իրենց սիրելի սոցիալական ցանցերում, այլուր։

Allclean-ը, որը բնակելի տարածքների մաքրման ընկերություններին և տարածքների սեփականատերերին կապող հարթակ է՝ նպատակ ունի դյուրինացնելու մաքրման գործընթացը:

2024 թվականին WITSA World Cup միջազգային մրցույթին կմասնակցեն 32 ստարտափներ 16 երկրներից և 6 մայրցամաքներից, ինչը հայաստանյան ստարտափներին ընձեռում է բացառիկ հնարավորություն ներկայանալու և մրցելու գլոբալ հարթակում։ Միջոցառումը նպատակ ունի ընդգծելու հայկական ստարտափների՝ համաշխարհային հարթակում մրցելու հնարավորությունը՝ կենտրոնանալով նորարարության և ազդեցիկ տեխնոլոգիական լուծումներ ստեղծելու ներուժի վրա:

Հայաստանում WITSA-ի համաշխարհային գավաթի մրցանակաբաշխության համակազմակերպիչներն էին Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), SmartGateVC-ն, և Yandex Armenia-ն՝ որպես ազգային՝ հայաստանյան փուլի գործընկեր։

Դեռ մայիսին Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) հայտարարել էր Հայաստանում 2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) անցկացման մասին ՝ սերտ համագործակցելով ԴիջիԹեք Հայաստանի հետ։ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական Բանականությունը Սահմաններից այն կողմ` էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո WCIT2024-ը կմեկտեղի մեծանուն խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, բարձր ճանաչում ունեցող ստարտափների համար WITSA-ի համաշխարհային գավաթը (WITSA World Cup (WWC)), նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և շատ այլ միջոցառումներ:

WCIT2024/DigiTec համաժողովը կծառայի որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության մեծացման, ներդրումների կարևորության և տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում (ՏՀՏ) լուծումների կարևորությունը ընդգծող համաշխարհային հարթակ։ Վերջին տարիներին Հայաստանը, հանդիսանալով տարածաշրջանի տեխնոլոգիական հաբ, իր շուրջն է համախմբել գլոբալ բազմաթիվ տեխնոլոգիական ընկերություններ, որոնք այստեղ հիմնել են իրենց գիտահետազոտական (R&D) գրասենյակներն ու մասնաճյուղերը։                 .

 

 

.