2024թ. 1-ին կիսամյակում ՔԿ-ում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 1.003 քրեական վարույթ

Լուրեր

25.06.2026 | 11:50
«Մեր ընկերոջը՝ Մարտուն Գրիգորյանին կասեմ, գնա մոտը իմ անունից»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
25.06.2026 | 11:45
2 տարվա ընթացքում 366 օր ՀՀ-ում բնակվելու պահանջ․ կառավարությունը ընտրելու իրավունքից օգտվելու նոր կանոն է առաջարկում
25.06.2026 | 11:32
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից Կրասնորդարում նավթաբազայում հրդեհ է բռնկվել
25.06.2026 | 11:28
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 11:14
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում ապօրինի հատկացված հողամասը վերադարձվել է համայնքին
25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով որպես երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
25.06.2026 | 10:39
Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 25-ի դրությամբ
25.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
25.06.2026 | 10:03
Կարապետ Գուլոյանի գործն ուղարկվել է դատարան․ պետությանը պատճառված վնասը գնահատվել է շուրջ 229 մլն դրամ
25.06.2026 | 09:47
Նավթի գները նվազել են
25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում կատարված նախաքննության արդյունքները․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ չնայած կոռուպցիոն հանցագործությունները, քննչական ենթակայության կարգով, քննվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում, սակայն բազմաթիվ դեպքերով ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է քննել նմանատիպ վարույթներ:

Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում քննվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ 1.003 քրեական վարույթ, որը 46-ով կամ 4,3%-ով քիչ է 2023թ. առաջին կիսամյակի համեմատ։

Նշված 1.003 քրեական վարույթից 32-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 60 անձի վերաբերյալ ուղարկվել դատարան, 132-ը կարճվել է, որից 104-ը՝ ռեաբիլիտացնող, իսկ 28-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով։ 90 վարույթով ավարտվել են վարութային գործողությունները, 112-ն ուղարկվել է այլ մարմին, 37 վարույթ միացվել է, իսկ 600 վարույթ փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:

Քննվող վարույթները վերաբերել են մասնավորապես՝

պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, այդ թվում՝ մասնավորեցման ոչ ենթակա գույքը հանցավոր տարբեր սխեմաներով վարձակալության տալուն կամ օտարելուն, հողամասերի ինքնակամ զավթմանը,

ուսումնական, բժշկական, համայնքային կամ պետական հաստատություններում աշխատակիցներին անաշխատ եկամուտներ հատկացնելու, կամ չկատարված ծախսերի, պետական պատվերի շրջանակներում չմատուցված ծառայությունների պայմաններում հավելագրումների եղանակով միջոցներ հափշտակելուն,

առանձին հիմնարկներում ծառայությունների մատուցման գնման պայմանագրերով նախատեսված աշխատանքները չկատարված կամ թերի կատարված լինելու պայմաններում ամբողջ գումարմները փոխանցելով վատնում կատարելուն,

ծառայության ձեռք բերման մրցույթների ընթացքում մրցույթի մասնակիցների միջև արհեստականորեն, պաշտոնական դիրքի չարաշահմամբ, անհավասար պայմաններ ստեղծելուն,

առանձին համայնքներում քաղաքացիներից հավաքագրվող վարձավճարները, պաշտոնեական անփութության արդյունքում չմուտքագրելուն և հափշտակությանը,

ուսումնական, պետական, համայնքային հաստատություններում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հափշտակություններ, պաշտոնեական կեղծիքներ և փաստաթղթերի կեղծիքներ կատարելուն,

պետական ոլորտային աջակցության ծրագրերի շրջանակներում չարաշահումներին,

փողերի լվացմանը և այլն։

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով իրականացված մինչդատական վարույթի ընթացքում ավարտված քրեական վարույթներով պարզված՝ պատճառված գույքային վնասը, նախնական հաշվարկներով, կազմել է 7.446.326.000 ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում վերականգնվել է 675.420.000 ՀՀ դրամը։ Վերականգնվածից 657.630.000 ՀՀ դրամը եղել է պետությանը պատճառված վնասը, 9.798.000 դրամը՝ համայնքներին, 4.000.000 ՀՀ դրամը՝ իրավաբանական, իսկ 3.992.000 ՀՀ դրամը՝ ֆիզիկական անձանց պատճառված վնասը։

Ընդ որում՝ 2024թ. առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործություններով վնասի վերականգնման ցուցանիշը ավելի քան 4 անգամ գերազանցում է 2023թ. նույն ժամանակահատվածի արդյունքները՝ (156.126.000 ՀՀ դրամ)։

Քրեական վարույթներով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ պատճառված վնասի մնացած մասի վերականգնումը ևս ապահովելու ուղղությամբ։