Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Սև ծովի վրա 5 ԱԹՍ որսալու մասին

Լուրեր

05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սև ծովի երկնքում հինգ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք է որսացել, գրում է Current Time-ը։ Գերատեսչության տվյալներով, նաև ոչնչացվել է Ղրիմի թերակղզու ուղղությամբ ընթացող երկու անօդաչու նավակ։
«Կռիմսկի վետերը» հայտնում է պայթյունների մասին Սևաստոպոլում, Կերչում և Չեռնոմորսկոյում։  Ալիքը հրապարակել է նաև Կերչում ենթադրաբար պայթյուններին հաջորդած հրդեհի լուսանկարները։ Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկված Սևաստոպոլի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը։

«Նախնական տեղեկություններով՝ զինվորականները ջրային տարածքի վրա ոչնչացրել են երեք անօդաչու թռչող սարք, ըստ Սևաստոպոլի փրկարար ծառայության՝ քաղաքում ոչ մի քաղաքացիական օբյեկտ չի տուժել»,- գրել է նա։

Ուկրաինական կամավորական «Հարավ» բանակի խոսնակ Սերգեյ Բրատչուկը հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, Կերչի նավահանգստում խոցվել է լաստանավային անցում, իսկ Չեռնոմորսկոյեում՝ նավակ։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։