Անձեռնմխելի մարդ չկա, բոլորը հավասար են օրենքի առաջ. ՔԿԾ պետը խորհրդակցություն է անցկացրել

Լուրեր

13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
Բոլորը

Սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն ծառայության տնտեսական ոլորտին առնչվող հարցերի կապակցությամբ: Ներկա էին ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը, պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարուժան Մելքոնյանը, քրեակատարողական հիմնարկների պետերը և հիմնարկների տնտեսական ոլորտը սպասարկող ղեկավար անձնակազմը:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ ներկայացնելով օրակարգը՝ ծառայության պետն անդրադարձել է տնտեսական ոլորտում կատարված ուսումնասիրությունների արդյունքներում ի հայտ եկած թերություններին՝ առանձնացնելով հատկապես մի քանի քրեակատարողական հիմնարկ:

Ա. Մխոյանը խիստ հրահանգել է ուշադրություն դարձնել սննդի բազմազանության ապահովմանը, ինչպես նաև տեխնիկական բնութագրերին համապատասխանող անհրաժեշտությանը՝ նշելով, որ քրեակատարողական ծառայողների՝ տվյալ ոլորտում ցուցաբերած անգործության յուրաքանչյուր դեպք կդառնա քննության առարկա:

«Հետևե՛ք սննդի որակին և սահմանված չափաբաժիններին: Արգելե՛ք առանց ջերմային մշակման սննդամթերքի առկայությունը բնակելի գոտու խցերում և կացարաններում, հստակեցրե՛ք սննդից հրաժարվողների ցանկը՝ ավելորդ սննդամթերք չօգտագործելու համար: Ծառայությունն իր առջև գերխնդիր է դրել ճաշացանկը դարձնել էլ ավելի բազմատեսակ, ճաշատեսակները՝ որակյալ», – նշել է ծառայության պետը՝ հավելելով նաև, որ առավել ուշադրություն դարձնեն հացի որակին և հատկապես կշռին:

Ծառայության պետն անդրադարձել է նաև ազատազրկված անձանց տրամադրվող հիգիենայի պարագաներին և արտահագուստին՝ հիշեցնելով, որ այս ոլորտում ևս ցանկացած խախտում կստանա համապատասխան արձագանք:

Հիմնարկի պետերին հանձնարարել է հետևել բնակելի գոտում ջրի, գազի և էլեկտրաէներգիայի սպառմանը, չգերազանցել կառավարության որոշմամբ սահմանված չափաքանակները և թույլ չտալ անտեղի վատնումը: Ա. Մխոյանը նշել է, որ խնայողության հաշվին կուտակված գումարները կվերադարձվեն ՔԿՀ-ներին՝ իրենց խնդիրները լուծելու համար:

Զգուշացրել է, որ լինելու են չնախատեսված այցեր քրեակատարողական հիմնարկներ և այցերը կրելու են շարունակական բնույթ: Հրահանգել է լինել զգոն, հետևողական՝ պատշաճ կատարելով իրենց՝ օրենքով վերապահված գործառույթային պարտականությունները:

Ա. Մխոյանը մեկ անգամ ևս շեշտել է ծառայության որդեգրած նոր քաղաքականության գերակա խնդիրները՝ հիմնարկներում կոռուպցիոն ցանկացած դրսևորման իսպառ բացառումը, արգելված իրերի ներթափանցումը, քրեական հիերարխիայի դեմ տարվող անզիջում պայքարը. «Իրավիճակ է փոխվել, և հիշեք՝ անձեռնմխելի մարդ չկա, բոլորը հավասար են օրենքի առջև, և մեղավորները կպատժվեն օրենքով սահմանված կարգով»:

Խորհրդակցության ընթացքում օրակարգի հարցերին անդրադարձել են նաև ծառայության պետի տեղակալները, բարձրացված խնդիրների շուրջ առաջարկություններով հանդես եկել քրեակատարողական հիմնարկների ղեկավարները:

Ծառայության պետ Ա. Մխոյանը վերհանված հարցերի շուրջ տվել է կոնկրետ հանձնարարականներ և նշել, որ շարունակելու է լինել խիստ հետևողական նշված խնդիրների լուծման և արատավոր երևույթների վերացման հարցերում: