Կառավարությունը հաստատեց․ Եղիպատրուշում լեռնադահուկային համալիր կկառուցվի․ ո՞ր ընկերությունն է ներդրումներ իրականացնելու

Լուրեր

14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
Բոլորը

Գործադիրն այսօր չեզեկուցվող հարցով բավարարեց Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «ՄԱՅԼԵՌ ԱՏԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու ընկերության կողմից ներկայացրած հայտը։
Ըստ կառավարության հիմնավորման՝ «Մայլեռ ԱՏԳ» ՍՊԸ-ի կողմից Եղիպատրուշ բնակավայրում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասնավոր նախաձեռնությունը նպատակ ունի նպաստել ՀՀ-ում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև առողջ ապրելակերպի հաստատմանը։
Ծրագրի նպատակն է կառուցել տարածաշրջանի մակարդակով բարձր ստանդարտներին համապատասխան լեռնադահուկային հանգստավայր, ինչը կնպաստի երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը և երկրի/մարզի սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը։
Կազմակերպիչը պատրաստվում է իրականացնել խոշորածավալ ներդրումներ՝ ենթակառուցվածքների, առաջին հերթին ճոպանուղու և սահուղիների ձևավորման ուղղությամբ, ինչը կդառնա իր շուրջ զբոսաշրջային նոր քաղաքի ստեղծման առաջին և կարևոր գրավականը։
Կազմակերպչի հիմնական կապիտալ ներդրումներն իրականացվելու են ճոպանուղու, սահուղիների, արհեստական ձնագոյացման համակարգի, սահադաշտի, հյուրանոցների, ռեստորանի, ժամանցային այլ կենտրոնների (տոբոգան, տյուբինգ, «կախարդական կարպետ», «Snow Goomer», զիփլայն, ջրային ատրակցիոններ և այլն) ձեռքբերման համար։

Ծրագրի շրջանակներում միայն կազմակերպչի ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի մինչև 30 մլրդ դրամ սահուղիների և արհեստական ձնագոյացման համակարգի ձեռքբերման և ժամանցային կենտրոնների (տոբոգան, տյուբինգ, «կախարդական կարպետ», զիփլայն, ջրային ատրակցիոններ) և այլ ենթակառուցվածքների կառուցման համար:
Ծրագրի համաձայն՝ կազմակերպիչը բացի հիմնական ենթակառուցվածքներից, կառուցելու է նաև ճոպանուղիներ, երեք հյուրանոց, ռեստորան, սահադաշտ, մանկական զբաղմունքի կենտրոն, սպա կենտրոն, որտեղ լինելու են բազմաթիվ հիմնական աշխատողներ։
«Մայլեռ ԱՏԳ»-ի ծրագրի իրականացման ընթացքում արդեն իսկ իրականացրել է 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ համապատասխան ենթակառուցվածքների ձևավորման նպատակով, ինչպես նաև ստեղծել է 90-100 նոր աշխատատեղ:
Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ համաձայն զբոսաշրջային հոսքերի կանխատեսումների՝ առաջին փուլի ավարտին ակնկալվում է, որ հանգստավայր կայցելի օրական մինչև 20,000 այցելու ձմեռային սեզոնին։
Ըստ պետռեգիստրի տվյալների՝ ընկերության տվյալների վերաբերյալ մասնակցության բաժնում ներկայացված է «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ն։ Ընկերության գործադիր մարմնի ղեկավարների ցանկում նշված է Մհեր Բաղդասարյանի անունը։
Ըստ իրական շահառուների հայտարարագրի՝ ընկերությունում 100 տոկոս մասնակցություն ունի Տիգրան Հարությունյանը: Նա, ըստ մամուլում հրապարակումների, հետախուզման մեջ գտնող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մորեղբոր որդին է, ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրը:

«Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ում որպես միջանկյալ ընկերություն նշված է «Միկշին» ՍՊԸ-ն, որի տնօրենը Հակոբ Հակոբյանն է։

Մանյա Պողոսյան