ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է մասնակցել Գազայի հարցով նոր բանակցություններին. Իսրայելը հաստատել է մասնակցությունը

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

ՀԱՄԱՍ-ի ղեկավարության անդամներից մեկը BBC-ին ասել է, որ խմբավորումը չի մասնակցի Գազայում զինադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ նոր բանակցություններին: Միջնորդների նախաձեռնությամբ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև այդ բանակցությունները պետք է վերսկսվեն այսօր Կատարում: Իսրայելը հաստատել է իր մասնակցությունը։

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը BBC-ին ասել է, որ խմբավորումը չի ցանկանում «բանակցությունների մեջ մտնել՝ հանուն բանակցությունների, որոնց քողի տակ Իսրայելը շարունակում է պատերազմը»։

Աղբյուրի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը ցանկանում է տեսնել «ճանապարհային քարտեզ», պայմանավորվածությունների կատարման կոնկրետ ծրագիր, և այդ ծրագիրը պետք է հիմնված լինի մայիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ներկայացված առաջարկների վրա։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը չորեքշաբթի հաստատել է, որ իսրայելական պատվիրակությունը կմասնակցի Գազայի հատվածում զինադադարի և անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ ՀԱՄԱՍ խմբավորման կողմից գերեվարված պատանդների ազատ արձակման հարցով բանակցություններին:

Reuters-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ հանդիպմանը կմասնակցեն Իսրայելի, Կատարի, ԱՄՆ-ի և Եգիպտոսի պաշտոնյաներ։ Միջնորդները ակնկալում են Դոհայում բանակցություններից հետո խորհրդակցություններ անցկացնել ՀԱՄԱՍ-ի հետ։