Իրանը հույս է հայտնել, որ Թուրքիայի ու Ռուսաստանի հետ համաձայնության կհասնի Իդլիբի հարցում

Լուրեր

13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին անդրադարձել է վաղը՝ սեպտեմբերի 7-ին Թեհրանում սպասվելիք Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, որտեղ քննարկվելու են Սիրիայի Իդլիբ նախանգում տեղի ունեցող զարգացումները: Նշվում է, որ հանդիպման ժամանակ 3 երկրների ղեկավարները փորձելու են համաձայնեցնել Իդլիբում ձեռնարկվելիք գործողությունների շուրջ եղած անհամաձայնությունները. տեղեկացնում է ermenihaber-ը:

Լարիջանին հույս է հայտնել, որ սպասվող եռակողմ բանակցությունների ընթացքում նախագահները վերջնական պայմանավորվածության կհասնեն Իդլիբի թեմայով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսական ռազմական ինքնաթիռները հրթիռակոծել են Իդլիբ նահանգում Սիրիայի ընդդիադիր ուժերի դիրքերը։ Հրթիռակոծվել են հատկապես Իդլիբի արևմուտքում գտնվող Ջիսիր էշ Սուղուր, Բիսենքուլ, Գանի, Իննեբ, Սըրմանիյե շրջանները, ինչպես նաև և Համա շրջանի հյուսիսը։

Ռուսաստանի օդային հարվածներին հաջորդել են Սիրիայի կառավարական ուժերի հրետանային հարվածները Իդլիբի ուղղությամբ: Այս իրադարձություններին անհամաձայնություն է հայտնել պաշտոնական Անկարան: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն թեմայի վերաբերյալ մասնավորապես ասել էր.

«Այս հարցում ոչ ոք թող դիմացինին չխաբի, այս հարձակումների նպատակն Իդլիբը գրավելն է: Այս ամենը լուրջ ռիսկեր է պարունակում: Ամեն կողմից ողբերգություն է դառնալու: Եթե դեմ ենք այդ խմբերին, ինչու՞ Հալեպից, Արևելյան Ղութայից, Հոմսից և նույնիսկ հարավից  դրանց բերեցինք Իդլիբ»:

Չավուշօղլուն ավելացրել է, որ Թուրքիան Ռուսաստանին հստակ հայտնել է, որ այդ ռազմական գործողությունները սխալ են, հատկապես՝ Թեհրանում տեղի ունենալիք գագաթնաժողովից առաջ: