Կուրսկի ևս մեկ շրջանի իշխանություններ բնակչության տարհանում են հայտարարել․ այն սահմանակից չէ Ուկրաինային

Լուրեր

09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները ևս երկու մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կուրսկի Բոլշեսոլդատսկի շրջանում սկսել են տարհանել բնակիչներին, հայտնել է համայնքի ղեկավար Վլադիմիր Զայցևը։

«Մեր տարածքում մինչ այսօր տարհանում չի եղել։ Ամեն մեկն ինքնուրույն գնացել է, ոչ ոք չի խանգարել։ Այսօր մենք տվյալներ ենք հավաքում, թե ովքեր դեռ պետք է տարհանվեն»,- գրել է համայնքի ղեկավարը, փոխանցում է Մեդուզան։

Նրա խոսքով՝ տարածքում շատ մարդիկ են մնացել, որոնք չեն ցանկանում հեռանալ։ Օգոստոսի 12-ի դրությամբ՝ տարհանման դիմումներ չեն եղել, պարզաբանել է Զայցևը։

Միաժամանակ, Կուրսկին սահմանակից Ուկրաինայի Սումի շրջանում սահմանափակումներ են մտցվել քսան կիլոմետրանոց սահմանային գոտում բոլոր կատեգորիաների քաղաքացիների տեղաշարժի համար։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը բացատրել է, որ սահմանափակումները կապված են ռազմական գործողությունների ինտենսիվության աճի և «հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ուժեղացման հետ»։

Կուրսկի շրջանում արդեն տարհանվում են Սուջայի, Գլուշկովսկի, Ռիլսկի և Կորենևսկի շրջանների բնակիչները։ Բոլորն էլ սահմանակից են Ուկրաինային։ Բոլշեսոլդատսկի շրջանը, ի տարբերություն այս շրջանների, սահմանակից չէ Ուկրաինային. արևմտյան կողմից այն սահմանակից է Սուջային, հարավից՝ Բելգորոդի մարզի Բելովսկի շրջանին, որտեղ նույնպես արդեն հայտարարվել է տարհանում։ 2020-2021 թվականների մարդահամարի տվյալներով՝ Բոլշեսոլդացկի շրջանում բնակվում է շուրջ 11 հազար մարդ։