Ուկրաինայի ԶՈՒ-ն մեկ շաբաթում գրեթե երկու անգամ ավելի շատ տարածք է գրավել, քան ռուսական բանակը` երեք ամսում

Լուրեր

09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ուկրաինայի Զինված ուժերը գրավել են մոտ 1000 քառակուսի կմ տարածք Կուրսկի շրջանում, երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ տեսակոնֆերանսի ժամանակ ասել է ԶՈՒ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, գրում է The Moscow Times-ը։

Միաժամանակ, ֆիննական «Black Bird Group» ռազմական բաց տվյալների վերլուծական ընկերությունից Պասի Պարոյնենի վերջին հաշվարկների համաձայն՝ ռուսական բանակը մայիսի 3-ից օգոստոսի 2-ը գրավել է 592 քառակուսի կմ։

Հիմնականում ՌԴ-ն առաջ է շարժվում Դոնեցկի մարզի արևելքում՝ ոչնչացնելով ոչ մեծ գյուղեր ու փորձելով գրավել Պոկրովսկը, որտեղ տեղակայված է Ուկրաինայի ԶՈւ մատակարարման խոշոր կենտրոնը, ինչպես նաև բարձունքի վրա գտնվող Չասով Յարը, որտեղից բացվում են հարևան քաղաքների վրա գրոհելու հարմար ուղիներ։ Բացի այդ, մայիսին ՌԴ ԶՈւ-ն ներխուժել է Խարկովի մարզ, սակայն նրա առաջխաղացումն այնտեղ արագ կասեցվել է։

Այսպես, մեկ շաբաթվա ընթացքում Կուրսկի մարզում ուկրաինական ստորաբաժանումները 1,7 անգամ ավելի շատ տարածք են գրավել, քան ռուսական ստորաբաժանումները՝ երեք ամսում Ուկրաինայում, որտեղ, ըստ Պարոյնենի հաշվարկների, նրանք մեկ շաբաթում առաջ են շարժվել ընդամենը 45 քառակուսի կմ-ից մի փոքր ավելի:

Դժվար է որոշել Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքի ճշգրիտ չափը, այդ թվում՝ շարունակվող մարտերի և զորքերի մշտական տեղաշարժի պատճառով։ Երկուշաբթի Կուրսկի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ ուկրաինական բանակին հաջողվել է գրավել 28 բնակավայր և 480 քառ. կմ։