Ծնելիության աճ և համայնքների ամրություն․ «Սերունդ» հիմնադրամի նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 10:03
Կարապետ Գուլոյանի գործն ուղարկվել է դատարան․ պետությանը պատճառված վնասը գնահատվել է շուրջ 229 մլն դրամ
25.06.2026 | 09:47
Նավթի գները նվազել են
25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

«Սերունդ» ծնելիության խթանման համահայկական հիմնադրամը հիմնադրվել է 2021 թվականի հունվարի 21-ին։ Նպատակը ծնելիության խթանմամբ հավակնոտ թվացող բնակչության բարձր թվի հասնելն է, գենետիկ ֆոնդը պահպանելը։ Բացի շատ երեխաներ ունենալու գաղափարաբանական կարևորության առաջմղումից և տարածումից, հիմնադրամը իրականացնում է նաև սոցիալական ծրագիր։ Սկսել են Արցախի Չարեքտար և Եղցահող բնակավայրերից, իսկ արցախցիների բռնի տեղահանումից հետո շահառու համայնքը դարձել է Կոռնիձորը։  Բոլոր նոր ծնված երեխաների ընտանիքները, որոնք կշարունակեն բնակվել Կոռնիձորում, կդառնան հիմնադրամի շահառուներ՝ 16 տարի 8 ամիս շարունակ ստանալով ամսական 50 000 դրամ: «Սերունդ» հիմնադրամի աշխատանքների համակարգող Թևան Պողոսյանը ասում է՝ այս նախաձեռնությունը 44-օրյա պատերազմից հետո երկու երիտասարդ բիզնեսմենների գաղափարն է, որոնք որոշեցին նման եղանակով օժանդակել ժողովրդագրության խնդիրներին, համայնքների ամրությանը։ 

«Գաղափարը միայն Արցախինը չէր, այլ ավելի գլոբալ հայկական տարածքն ընդգրկելու նպատակ կար։ Ընտրեցինք սահմանամերձ գոտիները, բայց Աստված տա՝ հասնի մինչև ամբողջ հայկական տարածքի մոտեցումը և դա լինի երկարատև ու ամբողջ կյանքի իմաստով։ Դրանից էլ եկավ անունը՝ «Սերունդ», որ սերնդեսերունդ փոխանցման գաղափարը լինի»,- ասում է Թևան Պողոսյանը։ 

Հիմնադրամը իր առջև խնդիր է դրել ստեղծել ամենամսյա նվիրաբերողների համայնք՝ ձգտելով մասնակից դարձնել 12 մլն աշխարհահայությանը, ինչպես նաև հայերին բարեկամ համարողներին՝ կարևորելով ոչ թե նվիրաբերվող գումարի չափը, այլ նվիրաբերող մասնակիցների թիվը: Գործարկվել է serund.am հարթակը, որտեղ յուրաքանչյուր հայ մարդ՝ աշխարհի ցանկացած վայրից կարող է կայքում տեսանելի գործունեություն ծավալել՝ մեծացնելով ամենամսյա նվիրաբերողների համայնքը: 

Հիմնադրամի կայքը հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին, աշխարհի ցանկացած վայրից ամենամսյա նվիրաբերող դառնալ  քարտային համակարգից՝ դրամային փոխանցում կատարելով «Սերունդ» հիմնադրամին: Կայքում նույն պահին երևում է արդեն փոխանցված գումարի չափը, փոխանցող անձի բաժանորդային կոդը և եթե չի նշվել «անանուն փոխանցում», ապա նաև՝ անունը։ 

«Հուսով եմ, որ մասնակիցների ավելացման ժամանակ, երբ լինի մեծ քանակի մասնակցություն ու տեսնենք՝ մարդիկ ավելանում են, պատրաստ կլինենք այլ համայնք փնտրել»,- նշում է Պողոսյանը։ 

Հիմնադրամի կառավարման ծախսերը չեն գանձվում նվիրաբերություններից, և յուրաքանչյուրի նվիրաբերությունն ուղղվում է միայն շահառուներին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան