ԵՄ-ն 2 մլն եվրո է հատկացրել Ուկրաինայում ականազերծման ծրագրի համար

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

ԵՄ իշխանությունները 2 միլիոն եվրո են հատկացրել Ուկրաինայում ականազերծման ծրագրի համար, որի շրջանակում հատուկ վարժեցված շների օգնությամբ ականազերծողները կօգնեն ամբողջ երկրում մաքրել չպայթած զինամթերքը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի արտաքին քաղաքականության գործիքների ծառայության կողմից (FPI):

«Մենք ուրախ ենք, որ կարող ենք ֆինանսավորել այս նախաձեռնությունը որպես ԵՄ աջակցության մաս՝ բարելավելու և ընդլայնելու մարդասիրական ականազերծման գործողություններն Ուկրաինայում: Մենք կարծում ենք, որ այս նորարարական նախագիծը ներուժ ունի զգալիորեն արագացնելու աղտոտված հողերի մաքրումը քաղաքացիական օգտագործման համար»,- ասել է FPI տնօրեն Պիտեր Վագները:

Նախատեսվում է ականազերծման համար ուղարկել 16 մալինուա ցեղատեսակի շուն (բելգիական հովվաշուն)՝ ուկրաինական շների հետ, որոնք հինգ ամիս հատուկ վերապատրաստում են անցել Կամբոջայում։

«Շատերը նախկինում սովորել են շների վարժեցում Սումիի ազգային ագրարային համալսարանում: Շների հետ վարվելակերպի դասընթացի ընթացքում նրանք նաև վերապատրաստում են անցել ձեռքով ականազերծման ոլորտում», – ասվում է Ուկրաինայում ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ: