Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ»-ը հայտնել է կուսակցության ղեկավար Քերիմլիի նկատմամբ նոր ճնշումների մասին

Լուրեր

10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության նկատմամբ իշխանությունների ճնշումները, որոնք երկար տարիներ չեն դադարել, վերսկսվել են նոր թափով, ասվում է ընդդիմադիր կուսակցության հայտարարության մեջ, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ներկայում իշխանությունները փորձում են օրենքից դուրս ճանաչել «Ժողովրդական ճակատ»-ը, իսկ դրա նախագահ Ալի Քերիմլիին զրկել քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։

Նախկին ակտիվ կուսակցական, Վերահսկիչ և վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Այդին Ալիևը հեռացվել է կուսակցությունից՝ կառավարամետ գործունեության համար։ Այժմ Ալիևի բողոքի հիման վրա քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 147.1 (զրպարտություն) հոդվածով։

Ավելի վաղ Ալիևի բողոքների հիման վրա Բաքվի Նասիսիմի շրջանային դատարանը բեկանել էր կուսակցության վերջին համագումարի որոշումները, այդ թվում՝ Քերիմլիի ընտրությունը կուսակցության նախագահի պաշտոնում, և Բաքվի վերաքննիչ դատարանը քննարկում է կուսակցության գործունեությունը կասեցնելու հայցը։

Իշխանություններն արդեն բազմիցս քրեական գործեր են հարուցել Ալի Քերիմլիի դեմ, իսկ նրա դեմ ցուցմունքներ կորզվել են խոշտանգումների ներքո ձերբակալված «Ժողովրդական ճակատի» անդամներից։ Բացի այդ, Քերիմլին բազմիցս ենթարկվել է ռեժիմի կողմից ֆիզիկական բռնությունների, որոնցից ամենադաժանը եղել է 2019 թվականի հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած երթի ժամանակ։

Ալի Քերիմլին 18 տարի արտասահման մեկնելու համար անձնագիր չի կարողանում ստանալ, 4 տարի է՝ սահմանափակվում են նրա ինտերնետն ու բջջային կապը։ Միաժամանակ, նա մշտական հսկողության տակ է։