Պարզվել են Վահրամաբերդ բնակավայրում կատարված սպանության և սպանության փորձի հանգամանքները

Լուրեր

22.02.2026 | 17:28
Խոսակցություններ են տարածվում, որ մարտի 1-ից սկսած կանխիկ վճարումն ընդհանրապես արգելվելու է․ Բաբկեն Թունյանը պարզաբանում է
22.02.2026 | 16:38
Ուկրաինայի ուղղությամբ արձակվել է գրեթե 300 հարվածային դրոն․ Զելենսկի
22.02.2026 | 16:11
Այսօր լրանում է Արտավազդ Փելեշյանի ծննդյան 88-ամյակը
22.02.2026 | 15:51
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին, թալիբները հայտարարում են տասնյակ զոհերի մասին
22.02.2026 | 15:30
Nissan և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները բախվել են, այնուհետև կողաշրջվել․ ՆԳՆ
22.02.2026 | 15:13
Հունգարիան կբլոկավորի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը․ ԱԳ նախարար
22.02.2026 | 14:22
Իրանում վերսկսվել են բողոքի ցույցերը. ակցիաներ են անցկացվել երկրի մի քանի բուհերում
22.02.2026 | 13:42
Բուքինգհեմյան պալատը ոստիկանությանը կտրամադրի նախկին արքայազն Էնդրյուի բոլոր արխիվների հասանելիությունը․ The Wall Street Journal
22.02.2026 | 13:09
Երևանում սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով
22.02.2026 | 12:41
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
22.02.2026 | 12:22
Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ gxmcoin անվանումով․ ՆԳՆ
22.02.2026 | 12:02
ԱՄՆ-ը հոսպիտալային նավ է ուղարկել Գրենլանդիայի ափերի մոտ․ Թրամփ
22.02.2026 | 11:28
Առնվազն 10 հազար փոս ենք լցրել, միայն աղը չի պատճառը. քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի ժ/պ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
22.02.2026 | 11:08
Լվովում ահաբեկչություն է տեղի ունեցել․ առևտրի կենտրոնի մոտ ինքնաշեն սարք է պայթել, ոստիկան է զոհվել
22.02.2026 | 10:40
Մեր ջանքերը կարող են առաջիկա 3 շաբաթում բերել Պուտինի և Զելենսկու հանդիպմանը․ Ուիթկոֆ
Բոլորը

2024 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 20։45-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ անծանոթ անձանց ուղեկցությամբ իրենց մոտ է տեղափոխվել Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրի բնակչի՝ 31-ամյա Ա.Թ.-ի դին՝ հրազենային վնասվածքներով։ Նույն օրը՝ րոպեներ անց, հիշյալ բժշկական հաստատությունից մեկ այլ հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունք թաթային հոդի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել նույն բնակավայրի 38-ամյա բնակիչ Լ.Թ.-ն, ով հանդիսանում է Ա.Թ.-ի հորեղբոր որդին․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշված անձինք ճանաչվել են տուժող:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և այլ վարութային մի շարք գործողություններ, որի արդյունքում պարզվել են դեպքի որոշ հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Վահրամաբերդ բնակավայրի բնակիչ Զ.Հ.-ն:

Նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ 2024 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 18:00-ից 20:35-ն ընկած ժամանակահատվածում, Ա.Թ.-ի և Զ.Հ.-ի միջև նախկինում տեղի ունեցած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու նպատակով, վերջինս իր եղբայրների հետ մի կողմից, իսկ տուժողները և քննությամբ դեռևս չպարզված մի շարք անձինք մյուս կողմից, հանդիպել են Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրի «Վահրամաբերդի ձոր» կոչվող տարածքում, որտեղ ծագած վիճաբանության ժամանակ Զ.Հ.-ն դեպքի վայրում գտնվող և իր կողմից շահագործվող «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է քննությամբ չպարզված ժամանակահատվածում ապօրինի ձեռք բերված, պահված ու դեպքի վայր փոխադրված հրազենը և գիտակցելով իր գործողությունների հնարավոր հետևանքները, Ա.Թ.-ին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, կրակել է վերջինիս կրծքավանդակի աջ կեսին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:

Լ.Թ.-ն, տեսնելով կատարվածը, հայհոյանքներ հնչեցնելով մոտեցել է Զ.Հ.-ին, ինչից հետո Զ.Հ.-ն, Լ.Թ.-ին սպանելու ուղղակի դիտավորությամբ, կրակել է նրա ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված չի կարողացել ավարտին հասցնել հանցանքը, քանի որ միջամտել է Զ.Հ.-ի եղբայրը, ով նրա ձեռքից վերցրել է հրազենը, եղբորը նստեցրել մեքենան՝ այդ կերպ խոչընդոտելով վերջինիս կողմից իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելուն:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է կրակված պարկուճ, արնանման հետքեր, ինչպես նաև՝ քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող այլ առարկաներ, վերցվել են փորձանմուշներ: Քրեական վարույթով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, առգրավվել են տուժողների հագին եղած հագուստները, հարցաքննվել են մի շարք անձինք։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և կրելու, ինչպես նաև դիտավորությամբ մեկ անձի ապօրինաբար կյանքից զրկելու, ևս մեկի նկատմամբ սպանության փորձ կատարելու հատկանիշներով Զ.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Որոշում է կայացվել դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալել Զ.Հ.-ին, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Զ.Հ.-ն հատել է ՀՀ պետական սահմանը։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: