ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է ՄԱԿ-ի ԳՔ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի հետ

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Սեպտեմբերի 4-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպեց Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգին. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց հատուկ խորհրդականի գրասենյակի հետ ձևավորված ակտիվ համագործակցությունն ու դրա շրջանակներում իրականացվող նախաձեռնությունները, անդրադարձ կատարվեց Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու կոնվենցիայի ընդունման 70-ամյակին ընդառաջ Կոնվեցիայի վերաբերյալ իրազեկման բարձրացմանն ու համընդհանուր վավերացմանն ուղղված միջազգային քարոզարշավի ընթացքին:

ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից վերահաստատվեց մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման խնդիրների կարևորությունը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, հիշատակվեցին այս ուղղությամբ իրականացվող քայլերը, ինչպես նաև դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու վերաբերյալ 2015թ. Հայաստանի նախաձեռնությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումի նախապատրաստական աշխատանքներն ու միջոցառման թեմատիկ շեշտադրումները` ուղղված ցեղասպանությունների կանխարգելման համատեքստում կրթության դերի բարձրացմանը:

ՀՀ մշտական ներկայացուցչի կողմից վերահաստատվեց Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականի գրասենյակի գործունեությանն աջակցելու ու փոխգործակցությունն ընդլայնելու Հայաստանի հանձնառությունը: