Ռուսական բազայի կալանավորված զինծառայողը կարող է ՀՀ-ում չլինել. Ռազգիլդեևի գործի քննությունը կվերսկսվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.07.2026 | 11:36
ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Օդեսային․ 3 մարդ է զոհվել
15.07.2026 | 11:25
Յուրի Տիլեմանսը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»
15.07.2026 | 11:14
ԱՄՆ-ն ու Իրանը շարունակել են փոխադարձ հարվածները․ Թրամփը սպառնացել է հարվածել իրանական էլեկտրակայաններին և կամուրջներին
15.07.2026 | 11:06
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
15.07.2026 | 10:55
ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովն արագացնում է հայկական ապրանքների մուտքը ԵՄ շուկա
15.07.2026 | 10:40
«88» առևտրային օբյեկտում մեկ օրում արձանագրվել է 33 իրավախախտում
15.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 15-ի դրությամբ
15.07.2026 | 10:11
Իսպանիայի հավաքականը կրկնեց Իտալիայի անպարտելիության ռեկորդը
15.07.2026 | 10:00
«Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը»․ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՀՀ նոր կենսաչափական անձնագրի առաջին նմուշը
15.07.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.07.2026 | 09:30
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում
15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
Բոլորը

2018 թվականի դեկտեմբերի 2-ին Գյումրիում դաժանորեն ծեծված, ապա մի քանի ժամից հիվանդանոցում մահացած Ջուլիետա Ղուկասյանի գործի քննությունը կվերսկսվի արդեն 5-րդ անգամ։ Նման որոշում է կայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտյոմ Ավետիսյանը, որին ամիսներ առաջ էր մակագրվել գործը։

Նոր դատավորին տուժողի իրավահաջորդը և պաշտպանական կողմը միանգամից հակադիր միջնորդություններ էին ներկայացրել. ամբաստանյալ Անդրեյ Ռազգիլդեևի պաշտպանը դատարանից պահանջել էր շարունակել քննությունն այն տեղից, որտեղ կանգ էր առել նախորդ դատավորը, սպանված կնոջ աղջիկը, հակառակը, նոր քննություն էր պահանջել՝ հույս հայտնելով, որ այս անգամ գոնե Ռազգիլդեևը կներկայանա դատարան։

6 տարի առաջ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքից շատ մանրամասներ մինչ օրս հայտնի չեն։ Ըստ վարկածի՝ դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան աշխատանքի գնալու ճանապարհին Ղուկասյանին ծեծի է ենթարկել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը։

Զինծառայողը ձերբակալվել էր դեպքից միայն 8 օր անց, ապա մեղադրանք էր առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112 հոդված 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:

Առավելագույնը 10 տարի ազատազրկում ենթադրող մեղադրանքը, սակայն, Ռազգիլդեևը չի ընդունում։ Պաշտպանական կողմը շեշտում է՝ տարածքում առկա տեսախցիկների տեսագրությունից չի նույնականացվում զինծառայողի դեմքը։

Դատավարական ավելի քան 5 տարի ձգվող գործընթացում Անդրեյ Ռազգիլդեևն այդպես էլ չի ներկայացել դատարան։ Կալանավորվելուց հետո նա պահվում է ռուսական ռազմաբազայում, որտեղից էլ տեսազանգով է միանում դատական նիստին։ Այս հանգամանքը վրդովեցնում է տուժող կողմին, քանի որ մի շարք կասկածներ են առաջ գալիս։

Մտահոգություններն ավելի են խորանում, երբ զուգահեռներ են տարվում 2015 թվականի հունվարի 12-ին ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից Ավետիսյանների ողբերգական սպանության դեպքի հետ, երբ դատավարությունը տեղի ունեցավ ռազմաբազայի տարածքում, իսկ ցմահ ազատազրկման դատապարտված զինծառայողը տեղափոխվեց Ռուսաստանի Դաշնություն։

Տուժող կողմի վրդովմունքը, սակայն, անհասկանալի է պաշտպանական կողմի համար։

«Որոշումը կայացրել է դատարանը»,- ասում է պաշտպան Նարինե Ռշտունին։

Կարևոր է ընդգծել, որ դատարանը նման որոշում է կայացրել կորոնավիրուսի համավարակի օրերին, երբ մի շարք սահմանափակումներ կային։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի դերը ստանձնած ՀՔԱՎ-ը միջնորդություն կներկայացնի դատարան՝ պահանջելով այսուհետ Ռազգիլդեևին յուրաքանչյուր նիստին ներկայացնել դատարան։ Թե ինչ որոշում կկայացնի դատարանը, և արդյո՞ք ուղեկցող գումարտակը դրանից հետո կկարողանա դատարան բերել ռուս զինծառայողին, անորոշ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան