ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերությունը չպետք է խաթարվի, այլապես այն Հայաստանի համար կունենա ճակատագրական հետևանք. Արմեն Ռուստամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Ռուսաստանի կողմից շատ մտահոգիչ հայտարարություններ են հնչում, որոնք վկայում են այն մասին, որ հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ են առաջացել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպմանը՝ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Բայց ես կարծում եմ, որ մեր ռազմավարական շահերն այնքան կարևոր են, որ ցանկացած խնդիր էլ պետք է ստորադասվի: Այս հանդիպումից մենք շատ մեծ ակնկալիք ունենք, որ կհարթվեն բոլոր գոյություն ունեցող խնդիրները, հանդիպումները հենց դրա համար են»,- նշեց Ռուստամյանը՝ ընդգծելով, որ որևէ կերպ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը չպետք է խաթարվի, այլապես այն Հայաստանի համար կունենա ճակատագրական հետևանք:

Պատգամավորը հիշեցրեց՝ Հայաստանն իր արտաքին քաղաքականության հարցում միշտ աչքի է ընկել նրանով, որ նույն բանն է ասել թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում, թե՛ Մոսկվայում: «Այդ առումով պետք է հստակություն մտնի, պարզ դառնա, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը վարում է իր կենսական շահերով առաջնորդվելով: Պետք է հստակ ներկայացվի Ղարաբաղի կարգավորման հետ կապված Հայաստանի դիրքորոշումը: Սա լավ առիթ է, որ հայեցակարգված մոտեցում ցուցաբերվի»,- շարունակեց Արմեն Ռուստամյանը:

Factor.am-ի հարցին՝ Հանրապետականը պնդում է, որ Հայաստանի իշխանությունները մսխում են արտաքին քաղաքական այն կապիտալը, որ այս տարիների կուտակել էին, արդյոք ինքն այդ գնահատականը կիսում է, Ռուստամյանը պատասխանեց. «Ես այդպիսի կոշտ ձևակերպումներ չէի տա, մսխելու մասին ճիշտ չէ խոսելը: Պարզապես կարծում եմ՝ երկու հիմնական խնդիր կա այս հարցի հետ կապված: Նախ պետք է համակարգումը տեղի ունենա լիարժեք և շատ հստակ սահմանվեն այն անձինք, որոնք այս խնդրով իրավունք ունեն ներկայացնել Հայաստանի տեսակետը»: