10 լրատվամիջոց Սփյուռքի նախարարությունից 20 մլն գումար է վերցրել. գործը ՔԿ-ում է. armtimes.com

Լուրեր

24.05.2026 | 01:30
«SOAD-ը Երևանու՞մ». Սերժ Թանկյանը հայտարարել է՝ հուլիսին համերգ չի լինի
23.05.2026 | 23:15
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի Մ-15 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 23:03
Անդրանիկ Թևանյանը կալանավորվեց
23.05.2026 | 22:45
«Արարատ-Արմենիան»` Հայաստանի չեմպիոն
23.05.2026 | 22:35
Ո՞վ է ստում. Պապոյան-Քոչարյան հեռակա բանավեճ
23.05.2026 | 21:54
System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ Փաշինյան
23.05.2026 | 20:32
Մենք ամենափորձառու ուժն ենք, իշխանությունը մեր դեմ դնելու բան չունի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 20:27
Շաբաթ է, ովքեր ուզում քայլում են. Ավինյանը` պոլիկլինիկայի աշխատողների քարոզարշավին մասնակցելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:58
Ինչի ինքը չի նստացրե՞լ Ռոբերտ Քոչարյանին. Լևոն Քոչարյանը` Փաշինյանի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 19:43
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 19:33
Մարտունի-Գետափ ճանապարհին մոլորված քաղաքացուն փրկարարները հայտնաբերել են, մեքենան՝ դուրս բերել ցեխակույտից
23.05.2026 | 19:24
Հակառակ կարծիք արտահայտելու համար ոչ ոք չի կալանավորվում, այդ թվում՝ Դուք. Ռուբինյանը՝ Արթուր Օսիպյանի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.05.2026 | 18:52
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Արմավիրի մարզում. ՈՒՂԻՂ
23.05.2026 | 18:38
Բասկետբոլի Հայաստանի Մ-18 հավաքականի խաղացող Ռաֆայել Մասումյանը կարիերան կշարունակի NCAA Division I-ում
23.05.2026 | 18:21
Ըստ գտնվելու վայրի դիմումները կընդունվեն մինչև ժամը 19։00-ն. ՄՔԾ
Բոլորը

ՀՀ սփյուռքի նախարարության հաշվեկշռում գտնվող «Հայրենիք-Սփյուռք» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը հայտնվել է կոռուպցիոն աղմուկի կենտրոնում. գրում է armtimes.com-ը:

«Հայկական ժամանակ»-ը, գրավոր հարցման միջոցով, սփյուռքի նախարարությունից ձեռք է բերել այն լրատվամիջոցների ցանկը եւ նրանց տրամադրված գումարի չափը, որոնք վճարովի ծառայություններ են մատուցել գերատեսչությանը: Լրատվամիջոցների ընդհանուր թիվը 10-ն է:

Այսպիսով՝ 2016 եւ 2017 թվականին սփյուռքի նախարարության բյուջեից յուրաքանչյուր տարվա համար «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տրամադրվել է 6 մլն դրամ, իսկ 2018 թվականի համար՝ 2 մլն 7 հարյուր հազար դրամ: Ընդհանուր առմամբ՝ 3 տարվա համար այդ գումարը կազմել է 8 մլն 7 հարյուր հազար դրամ: «Արմնյուզ» հեռուստաընկերությունը «ՊանԱրմենիան» մեդիա հոլդինգի մաս է կազմում, որի սեփականատերերից է Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը՝ Սերժ Սարգսյանի փեսան:

Այս երեք տարիների ընթացքում 3 մլն 6 հարյուր հազար դրամ տրվել է «Գոլոս» ՍՊԸ-ին, որը իրականացնում է golosarmenii.am ռուսալեզու կայքի աշխատանքները: Նույն ժամանակահատվածում 1 մլն 200 հազար դրամ է փոխանցվել «Tert.am» էլեկտրոնային կայքին: Այս լրատվամիջոցը եւս «ՊանԱրմենիան» հոլդինգի խմբի լրատվամիջոց է: 1 մլն 840 հազար դրամ է տրամադրվել «Առավոտ» օրաթերթին: Միայն 2016 թվականին կես միլիոն դրամ է ստացել «Ասեկոսե» ՍՊԸ-ն: 

Սփյուռքի նախարարության բարեգործությունից օգտվել է նաեւ «Ավանգարդ-Տաթև» ՍՊԸ-ն, որն իրականացնում է «Ավանգարդ» թերթի էլեկտրոնային եւ տպագիր տարբերակների թողարկումները: Այս լրատվամիջոցին բաժին է հասել 1 մլն 500 հազար դրամ: 1 մլն 300 հազար տրվել է «Հանրային» ռադիոյին, 750 հազար` «Մարինե Դումանյան» ԱՁ-ին եւ 1 մլն 100 հազար՝ «Յոր իմիջ» ՍՊԸ-ին:

Ի դեպ, «Յոր իմիջ» ՍՊԸ-ն պետռեգիստրի կայքում գրանցված է Արմենիկա Գեւորգի Կիվիրյան ՀՀ քաղաքացու անունով: Նույն քաղաքացու անունով է գրանցված նաեւ «Նյուզ ԷՅ ԷՄ» ՍՊՆ-ն, որն իրականացնում է News.am կայքի աշխատանքները:

Ընդհանուր հաշվարկով՝ 2016, 2017 եւ 2018 թվականներին այս լրատվամիջոցներին նախարարության կողմից փոխանցվել է 20 միլիոն ՀՀ դրամ: