Ալիևը հայտարարել է, թե Ֆրանսիան Ադրբեջանի նկատմամբ «անարդար գործունեություն» է ծավալում ՄԱԿ-ում և ԵՄ

Լուրեր

08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  նախօրեին ընդունել է Բաքվում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Վինտ Սոմեի հավատարմագրերը և կրկին հանդես եկել հակաֆրանսիական հայտարարություններով։ Ընդգծելով, որ Ադրբեջանը չորս տարի հաջողությամբ նախագահել է «Չմիավորման շարժում»-ը, Ալիևն ասել է, որ այդ ընթացքում թեմաներից մեկը, որին այդ ընթացքում  Ադրբեջանը հատուկ ուշադրություն է դարձրել՝ «գաղութատիրությունը, նեոգաղութատիրությունը և դրա դեմ պայքարն են»։

«Այդ համատեքստում նշելով, որ Ֆրանսիայի կողմից իրականացվող նեոգաղութատիրության քաղաքականությունը զզվանքի զգացում է առաջացնում, պետության ղեկավարն ասել է, որ Ադրբեջանն իր ձայնն է բարձրացրել այդ քաղաքականության դեմ և պահանջում է անկախություն, ազատություն՝ գաղութային արյունալի պատմություն ունեցող Ֆրանսիայի կողմից ստրկացված ժողովուրդների համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Ալիևը նաև  նշել է, որ Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունները ևս ակտիվ աշխատանքն են կատարում այդ ուղղությամբ միջազգային հասարակական շարժման շրջանակներում։

«Անդրադառնալով մեր երկրի նկատմամբ Փարիզի կողմնակալ դիրքորոշմանը, նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Ֆրանսիան ցույց է տվել իր իրական դեմքն այն բանից հետո, երբ Ադրբեջանը «ազատագրել է  իր հողերը օկուպացիայից» և անարդար գործունեություն է ծավալում մեր երկրի դեմ ՄԱԿ-ում և Եվրամիությունում»,-ասվում է հաղորդագրության մեջ։