Իրանի կողմից լինելու է գործողություն, գուցե, ավելի հուժկու և մասշտաբով, քան ապրիլին էր․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այն գործողությունը, որն իրականացրեց Իսրայելը Թեհրանում՝ ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիի սպանությամբ, դա  հեղինակության և ռազմավարական առումով ուժեղ հարված էր Իրանին, բնականաբար, դրա պատասխանը լինելու է  համարժեք»,- այս մասին Factor TV–ի հետ զրույցում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանն՝ անդրադառնալով  Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։

Ըստ Արմեն Պետրոսյանի՝ սակայն, դեռևս հնարավոր չէ կանխատեսել այդ գործողության հնարավոր մասշտաբները, սակայն նրա դիտարկմամբ՝ Իրանի կողմից այդ գործողությունը, գուցե, լինի ավելի հուժկու և մասշտաբով, քան ապրիլին էր։

Փորձագետը հիշեցրեց, որ ապրլինի Իրանի տարածքից պատժիչ գործողություններ էին կատարվել Իսրայելի նկատմամբ՝ հիթիռներ և ԱԹՍ-ներ կիրառելով, բայց լայնամասշտաբ ռազմական բախումներ չեղան Իրանի և ԱՄՆ-ի պայմանավորվածության արդյունքում։ Տարածաշրջանային հարցերով փորձագետը նշեց, որ հիմա նման պայմանավորվածություններ, կարծես թե, չեն նշվարվում։

«Ակնկալվում է,  որ Իրանը ոչ միայն իր տարածքից կթիրախավորի ինչպես ապրիլին էր,  այլև,գուցե, օգտագործվեն իր հովանավորյալ կամ գործընկեր կառույցների կողմից  վերահսկվող տարածքները։ Դա առաջին հերթին, բնականաբար, Լիբանանն է։ Ամենավտանգավոր նոր էսկալացիայի ուղղությունը Լիբանանն է»,- նշեց Արմեն Պետրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։