ՄԱԿ-ը Մերձավոր Արևելքում շտապ ապաէսկալացիայի կոչ է անում

Լուրեր

11.08.2026 | 13:02
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
Բոլորը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թյուրքը Մերձավոր Արևելքում հրատապ ապաէսկալացիայի կոչ է արել՝ Գազայի պատերազմի հնարավոր տարածման մտավախությունների պատճառով, գրում է AFP-ը։

«Ես խորապես անհանգստացած եմ Մերձավոր Արևելքում ավելի լայն հակամարտությունների աճող ռիսկով և կոչ եմ անում բոլոր կողմերին, ինչպես նաև ազդեցություն ունեցող պետություններին շտապ գործողություններ ձեռնարկել ապաէսկալացիայի համար, որը չափազանց վտանգավոր է դարձել»,- ասել է նա։

Իրանը երկուշաբթի հայտարարել է, որ «օրինական իրավունք ունի պատժելու» Իսրայելին՝ Թեհրանում անցած շաբաթ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար:

Միջազգային հանրությունը մտավախություն ունի, որ Իրանը, որն աջակցում է «Հըզբոլլահ»-ին և ՀԱՄԱՍ-ին, կարող է միանալ հակամարտությանը։

«Վերջին 10 ամիսների ընթացքում խաղաղ բնակիչները, հիմնականում՝ կանայք և երեխաներ, անտանելի ցավ ու տառապանք են կրել ռումբերի և զենքերի պատճառով»,- ասել է Թյուրքը՝ հավելելով, որ «ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այս իրավիճակը հետագայում անդունդը չգլորվի, որն է՛լ ավելի սարսափելի հետևանքներ կունենա խաղաղ բնակչության համար»: