ԼՂ հայերի՝ իրենց տներ վերադարձին նպաստելն Ադրբեջանի պարտավորությունն է․ Տոյվո Կլաար

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հուսով եմ, որ թշնամության և բռնության էջը մեկընդմիշտ կշրջվի՝ ի շահ տարածաշրջանի բնակչության բոլոր շերտերի, այդ թվում՝ Ղարաբաղի հայերի։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը JAMnews-ին տված հարցազրույցում՝ խոսելով բռնի տեղահանված Արցախի հայերի մասին։

«ԵՄ-ն այս հարցում շատ հստակ է արտահայտվել։ Ես ակնկալում եմ, որ Ղարաբաղի հայերը կլինեն կարգավորման գործընթացի մաս, և Բաքվի ու նրանց միջև ուղիղ բանակցություններ կանցկացվեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ: Ադրբեջանն ունի պարտավորություն, որոնք, ինձ թվում է, նա չի հերքում։ Նման ապագայի չափանիշներն ու պայմանները պետք է գտնվեն և համաձայնեցվեն ներառական ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության միջոցով։ Նորմալացումն ինձ համար նշանակում է՝ բաց վերքեր չունենալ, հետևաբար, այս հարցը պետք է լինի ավելի լայն խաղաղության գործընթացի մաս»,- ասել է Կլաարը։

«Երբեմն այս համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպես, օրինակ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» հարցը։ Ինձ համար սրանք բոլորովին այլ հարցեր են, որոնք չպետք է խառնել։ Առաջինը՝ դա Ղարաբաղի հայերի՝ իրենց պապենական տներ վերադարձին նպաստելն է, որը հանդիսանում է Ադրբեջանի պարտավորությունը։ Երկրորդը հայերի հարցն է, որոնք նախկինում բնակվել են Ադրբեջանի այլ հատվածներում, այդ թվում՝ Բաքվում, կամ ադրբեջանցիների, որոնք ապրել են Հայաստանում։ Բնականաբար, նրանք նույնպես պետք է կարողանան այցելել այն վայրեր, որտեղ ապրել են իրենք կամ իրենց ընտանիքները, նույնիսկ, ցանկության դեպքում, վերադառնան այնտեղ, և դա նույնպես պետք է կարգավորման հետևանք լինի, սակայն դա բացարձակապես այլ հարց է»,- հավելել է ԵՄ պաշտոնյան։

Նա նաև խոսել է կարգավորման գործընթացում հումանիտար հարցերի կարևորության մասին։ Ըստ Կլաարի՝ կարգավորման ամբողջ գործընթացը կապված է մարդկանց, հետևաբար՝ հումանիտար խնդիրների հետ, բանտարկյալների և անհետ կորածների խնդիրն առանցքային տարրեր են:

«ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում իմ աշխատանքի ընթացքում ամենահուզիչ իրադարձություններից մեկը 2021 թվականի վերջին ադրբեջանական գերությունից տասը հայ զինվորների ազատագրումն էր։ Ես ոգեշնչված էի, որ ԵՄ-ն այդ ժամանակ կարողացավ օգնություն ցուցաբերել, և որ ես անձամբ կարողացա ուղեկցել նրանց, երբ  2021 թվականի դեկտեմբերի 19-ին հայրենադարձվեցին Բաքվից Երևան։ Ես խորապես համոզված եմ, որ բոլոր բանտարկյալների ազատ արձակումը, բոլոր կողմերի լավ և արդյունավետ համագործակցությունն անհետ կորածների ճակատագրի, ինչպես նաև ականազերծման հարցերում վճռորոշ տարրեր են կայուն խաղաղության և թշնամանքի ու բռնության էջը վերջնական փակելու համար»,- ասել է Տոյվո Կլաարը՝ ափսոսանք հայտնելով, որ չեն կարողացել առաջ շարժվել այդ հարցերում, բայց վստահ է, որ դա կմնա առաջնահերթ հարց իր իրավահաջորդի համար։

Հիշեցնենք՝ ԵՄ խորհուրդը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով նոր ներկայացուցիչ է նշանակել Մագդալենա Գրոնոյին: Նա իր պարտականությունների կատարմանը կանցնի 2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ 12 ամիս սկզբնական ժամկետով: