Մալին խզել է Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ «վագներականների» վրա հարձակման պատճառով

Լուրեր

03.06.2026 | 15:19
Ռոբոտ-շունը քողարկված հարձակման համար է, ավտոմատ է խոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 15:17
ԵՄ-ն կարող է արտոնություններ տրամադրել ՀՀ-ին // Արծրուն Մարգարյանի սպանության գործը վերաբացվել է․ ԼՈՒՐԵՐ
03.06.2026 | 15:03
Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․ ՆԳՆ
03.06.2026 | 14:58
Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
03.06.2026 | 14:50
Ամեն երեխուն 15 փող տվի, պլյուս դասատուներին մի-մի հատ վարդ․ ՀԿԿ-ն նոր ձայնագրություն է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 14:38
Դատավոր Գիվի Հովհաննիսյանը «խախտե՞լ է կուսակրոնության ուխտը»․ Աննա Վարդապետյանը միջնորդել է նրան կարգապահական պատասխանատվության ենթարկել
03.06.2026 | 14:26
«Մենք ոչ թե եվրոհակաՔրիստոս ենք, այլ եվրոմոնարխիստ ու եվրոկոմունիստ»․ Դանիել Իոաննիսյանը՝ ՌԴ ԱՀԾ հայտարարությանն ի պատասխան
03.06.2026 | 14:14
«Ռեալը» ներկայացրել է նոր համազգեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.06.2026 | 14:03
«Զվարթնոց»-ում վառվել են տաճարի նոր լույսերը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
03.06.2026 | 13:54
Աբովյան համայնքին կվերադարձվի Կարապետ Գուլոյանի ապօրինի օտարած հողամասը․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
03.06.2026 | 13:43
Ծանոթանում ենք արտադրանքներին, հասկանանք՝ ինչը կարող է կիրառելի լինել․ ՆԳՆ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 13:36
Վոլոդինը հայտարարել է, թե «Հայաստանը ԵՄ-ում կկորցնի իր ինքնությունը, ինչպես արդեն կորցրել է կոնյակը»
03.06.2026 | 13:28
ՌԴ-ն հայտարարել է, թե ԵՄ-ն Հայաստանից «դուրս է մղում Ռուս ուղղափառ եկեղեցուն»
03.06.2026 | 13:24
IFAB-ը հաստատել է ֆուտբոլում նոր կանոնները
03.06.2026 | 13:14
Հայտնի է, որ չվերթով է մոտ 1 մլն եվրո ՀՀ ներմուծելու փորձ արվել
Բոլորը

Մալիի իշխանությունները հայտարարել են Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ Ուկրաինայի Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցչի մեկնաբանության պատճառով երկրի հյուսիսում տեղի ունեցած մարտերի վերաբերյալ, որոնք հանգեցրել են մալիացի զինվորների և ռուս վարձկանների զոհվելուն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Տուարեգ ապստամբները հայտարարում են, որ օրերի ընթացքում կատաղի մարտերի ժամանակ աֆրիկյան երկրի հյուսիսում սպանել են առնվազն 84 «վագներական» վարձկանների և 47 մալիացի զինվորների: Սրանք ռուս վարձկանների ամենածանր կորուստներն են այն բանից հետո, երբ «վագներականները» երկու տարի առաջ միջամտեցին Մալիի հակամարտությանը, որպեսզի օգնեն երկրի զինվորականներին պայքարել ապստամբ խմբավորումների դեմ:

Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը չի հաստատել Կիևի մասնակցությունը ռազմական գործողություններին, սակայն ուկրաինական հեռուստատեսությամբ հուլիսի 29-ին ասել է, որ Մալիի ապստամբները տեղեկություն են ստացել հարձակումն իրականացնելու համար։

«Ապստամբները ստացել են անհրաժեշտ տեղեկատվություն, և ոչ միայն տեղեկատվություն, որը նրանց թույլ է տվել հաջող ռազմական գործողություն իրականացնել ռուս ռազմական հանցագործների դեմ»,- ասել է Յուսովը:

Մալիի զինվորական իշխանությունը հայտարարել է, որ ցնցված են նրա խոսքերից: Երկրի անցումային կառավարությունը որոշել է անհապաղ խզել դիվանագիտական հարաբերությունները Ուկրաինայի հետ։ Ըստ Մալիի իշխանությունների՝ Յուսովն «ընդունել է Ուկրաինայի մասնակցությունը զինված ահաբեկչական խմբավորումների վախկոտ, դավաճանական և բարբարոսական հարձակմանը, որը հանգեցրել է Մալիի պաշտպանության ուժերի անդամներին», մեջբերում է Reuters-ը:

«Ուկրաինայի իշխանությունների կողմից ձեռնարկված գործողությունները խախտում են Մալիի ինքնիշխանությունը, դուրս են գալիս օտարերկրյա միջամտության շրջանակներից, ինչն ինքնին դատապարտելի է, և հանդիսանում են ակնհայտ ագրեսիա Մալիի դեմ և աջակցություն միջազգային ահաբեկչությանը»,- ասվում է Մալիի կառավարության հայտարարությունում:

Կիևի դեմ բողոքի հայտարարություններ ավելի վաղ հնչել են աֆրիկյան այլ երկրներում։ Սենեգալի արտաքին գործերի նախարարն ուրբաթ կանչել է Ուկրաինայի դեսպան Յուրի Պիվովարովին՝ դեսպանատան էջում տեղադրված տեսանյութի պատճառով, որում, նախարարի խոսքով, դեսպանը «միանշանակ և անվերապահ աջակցություն է հայտնում ահաբեկչական հարձակմանը»:

Կիևը պաշտոնապես չի մեկնաբանել հարաբերությունները խզելու՝ Մալիի որոշումը։ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտնում է, որ գերատեսչության ղեկավար Դմիտրի Կուլեբան շրջագայության է մեկնել Աֆրիկա։ Նա կայցելի երեք երկիր՝ Մալավի, Զամբիա և Մավրիկիոս՝ քննարկելու «փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացումը» և Ուկրաինայի համար արդար խաղաղությունը վերականգնելու ջանքերը։