Թբիլիսիի դատարանը կալանավորել է Ալիևի կողմից հետապնդվող ադրբեջանցի լրագրողին

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Թբիլիսիի դատարանն օգոստոսի 4-ին որոշում է կայացրել Azel.TV կայքի ղեկավար Աֆղան Սադիգովին 2 ամսով կալանավորելու մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցներին այս մասին հայտնել է նրա կինը՝ Սևինջ Սադիգովան։

Դեռևս օգոստոսի 3-ին կինը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր Սադիգովի ձերբակալության մասին։ Նա ասել է, որ դա տեղի է ունեցել իր և իր երեխաների աչքի առաջ, երբ միասին դուրս են եկել տնից։ Կինը կարծում է, որ իր ամուսնուն ձերբակալել է վրացական ոստիկանությունը՝ Ադրբեջանի իշխանությունների հրահանգով։

«Նրան ձերբակալողները ոստիկանական համազգեստով չէին, հետո հագան: Աֆղանին ձեռնաշղթաներով, հանցագործի պես տարան, նստեցրին սև մեքենա»,- պատմել է կինը։

Սադիգովան վստահ է, որ ամուսնուն կալանավորել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրահանգով։

«Վրաստանի իրավապահները հետևում են Ադրբեջանի բռնապետի հրահանգներին»,- ասել է նա։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաստատել է, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի քաղաքացի Աֆղան Սադիգովին։ Հաղորդվում է, որ նա 2024 թվականից հետախուզվում է Ադրբեջանի կողմից «սպառնալիքների և շորթման հետ կապված հանցագործությունների համար»։ Նախարարությունից հայտնել են, որ Վրաստանի իշխանությունները ծրագրում են նրան արտահանձնել Ադրբեջանին։

Նշենք, որ հուլիսի 18-ին Սադիգովին Թբիլիսիի օդանավակայանում թույլ չէին տվել Անկարա թռչել։ Նրան ձերբակալել էին սահմանային և անձնագրային հսկողության կետում։ Սադիգովի խոսքով՝ իրեն ասել են, որ բացի Ադրբեջանից՝ այլ երկիր գնալ չի կարող։

«Ինձ չեն ասել, թե ով է երրորդ երկրներ մուտքի արգելք սահմանել։ Ինձ առաջարկեցին պարզաբանումներ խնդրել Վրաստանի ՆԳՆ-ից»,- պատմել էր նա ադրբեջանական լրատվամիջոցներին՝ ասելով, որ արգելքը Բաքվից է՝ իշխանություններին ու նախագահ Իլհամ Ալիևին ուղղված իր քննադատությունների պատճառով։

«Դա պայմանավորված է վերջերս իմ քննադատական ​​գրառումներով և տեսանյութերով: Ներկա պահին իմ դեմ քրեական գործեր չկան, բայց գիտեմ, որ հենց վերադառնամ Ադրբեջան, ինձ էլ կձերբակալեն քննադատող մյուս լրագրողների նման։ Ինձ սպառնացել են Վրաստանում, իմ հարազատներին Ադրբեջանում՝ պահանջելով, որ դադարեցնեմ քննադատությունները։ Դրա համար էլ մենք ցանկանում ենք հեռանալ Վրաստանից»,- ասել էր լրագրողը։

Նա Վրաստանում է ապրում անցյալ տարվա դեկտեմբերի 24-ից։ Սադիգովը բուժման նպատակով գնացել է Վրաստան, սակայն սպառնալիքների պատճառով չի վերադարձել Ադրբեջան։ Նա նախկինում կալանավորվել է 2020 թվականի մայիսին՝ շորթման մեղադրանքով։ 2020-ի նոյեմբերի 3-ին դատարանը նրան դատապարտել է 7 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը պատիժը կրճատել է մինչև 6 տարի, իսկ Գերագույն դատարանը՝ 4 տարի։ 2022 թվականի մայիսին նրան ներում է շնորհվել։ Տեղական իրավապաշտպանները Սադիգովին ճանաչել են որպես քաղբանտարկյալ։

Էմմա Չոբանյան