Աշնանը Գեղարքունիքի մարզում կիրականացվի գյուղատնտեսական համատարած հաշվառում

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն անցկացրել են Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին իրականացվող գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի նիստ։

Հանդիպմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, մարզի համայնքների ղեկավարներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Վիճակագրական կոմիտեի պատասխանատու աշխատակիցներ։

Ինչպես տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից, վիճակագրական կոմիտեի նախագահն ըստ սահմանված օրակարգի, ներկայացրել է 2024 թվականի հոկտեմբերի 11-31-ն անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակը, կարևորությունը և առանձնահատկությունները:

Խոսվել է նաև մարզային հանձնաժողովի և համայնքապետարանների կողմից ակնկալվող նախապատրաստական աշխատանքներին ու հաշվառման գործընթացին ցուցաբերվելիք օժանդակությանը վերաբերող հարցերի շուրջ:

Ծրագիրը կնպաստի գյուղատնտեսության ոլորտի ամբողջական բարելավմանը՝ ոլորտը դարձնելով միջազգային չափորոշիչներին համապատասխան։

Մարզպետ Կարեն Սարգսյանը կարևորել է ծրագրի իրականացումը և հավաստիացրել, որ գործընթացը մարզում կկազմակերպվի ամենայն պատասխանատվությամբ և պատշաճ մակարդակով։

ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն իր երախտագիտությունն է հայտնել Գեղարքունիքի մարզպետին և գյուղատնտեսական համատարած հաշվառման մարզային հանձնաժողովին՝ նման ընդգրկուն միջոցառման կազմակերպման և անցկացման հարցում մեծ պատրաստակամություն ցուցաբերելու համար։