ՔՀԿ-ները ողջունում են խտրականության վերաբերյալ առանձին օրենք ընդունելու կառավարության նախաձեռնությունը

Լուրեր

19.06.2026 | 19:00
Ներդրված մարդիկ կարող են գնալ՝ ցուցմունք տալ «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրակաշառքի մասին․ մենք չե՛նք բաժանել․ Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 18:50
Սեդա Սաֆարյանը` ընտրությունների արդյունքների վիճարկման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 18:44
«Իտալիան և ես երբեք չենք աղաչում». Մելոնին հակադարձել է Թրամփին, թե աղաչել է ԱՄՆ նախագահին՝ լուսանկարվել իր հետ
19.06.2026 | 18:35
«Հայաստանի թիվ 1 սպառնալիքը ռուսական ուժերն են». «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ևս դիմեց ՍԴ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 18:27
Ծովագյուղի նախկին համայնքապետը մեղադրվում է հողամասերն ապօրինի օտարելու և համայնքին 38.3 մլն դրամի վնաս պատճառելու համար
19.06.2026 | 18:24
Պահանջում ենք չեղյալ համարել ընտրությունների արդյունքները. Հակոբ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 18:18
Քաղաքապետարանից պայմանագիրը լուծարելու ծանուցագիր են ստացել․ Իվետա Տոնոյանը՝ Multi Wellness-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 18:02
Երբ տվյալն ու բառը փոխում են ամբողջ իմաստը․ գործընկերային պարզաբանում Fip-ի պարզաբանմանը
19.06.2026 | 17:54
Իսրայելն ու «Հըզբոլլահ»-ը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Reuters
19.06.2026 | 17:45
Տգիտության գագաթնակետն է․ Օրբելյանը՝ ԱԱԾ-ից Քոչարյանի տեսագրության արտահոսքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 17:37
Իրանը երաշխիքներ է պահանջում, որ Լիբանանում ռազմական գործողությունները կդադարեն՝ նախքան ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսումը
19.06.2026 | 17:28
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությանը
19.06.2026 | 17:20
Պեսկովը՝ Մոսկվայի վրա ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման մասին
19.06.2026 | 17:12
Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրը վերակառուցվել է ավելի քան 2 մլրդ դրամով․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
19.06.2026 | 17:03
Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Բոլորը

«Թրանսփարենսի ինտերնեշնլը» հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ՔՀԿ-ները (Քաղաքացիական հասարակության կազմակերպություն) ողջունում են խտրականության վերաբերյալ առանձին օրենք ընդունելու կառավարության նախաձեռնությունը։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը հասցեագրում է խտրականությունից արդյունավետ պաշտպանությանն առնչվող օրենսդրական բացերը: Այն սահմանում է խտրականության հասկացությունն ու տեսակները և նախատեսում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից Խտրականության հարցերով խորհրդի ստեղծում, որտեղ կընդգրկվեն ՔՀԿ-ների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ: Օրենքի նախագծով սահմանվում են պաշտպանության մի քանի հատկանիշներ, սակայն նշված չէ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիման վրա խտրականության ենթարկված անձանց իրավական պաշտպանությանը, որն ամենազգայուն խնդիրներից մեկն է: Բացի այդ, նախագիծը չի սահմանում ՔՀԿ-ների՝ դատարաններում հանրային շահի հարցով («actio popularis») իրավական գործողություններ ձեռնարկելու հնարավորություն՝ խտրականությունից տուժած անձանց իրավունքները պաշտպանելու համար։

Խտրականության դեմ օրենքը կառավարության օրակարգում է ավելի քան մեկ տասնամյակ։ Թեև խտրականության արգելքը նախատեսված է Սահմանադրությամբ, ինչպես նաև մի շարք օրենսդրական ակտերով, ինչպիսիք են Աշխատանքային օրենսգիրքը, «Կրթության մասին» ՀՀ օրենքը, Քրեական օրենսգիրքը, վերջիններս խտրականության հարցերի միայն նեղ շրջանակ են ներառում:

2014թ. ընդունված Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրում ընդգծվեց խտրականության դեմ պայքարի միջազգային նորմերին Հայաստանի օրենսդրության համապատասխանությունը ուսումնասիրելու և խտրականության դեմ առանձին օրենքի ընդունման նպատակահարմարությունը հասկանալու անհրաժեշտությունը: Տարիների ընթացքում մի քանի նախագծեր մշակվեցին, սակայն հետագայում չընդունվեցին կառավարության կողմից: Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության 2023-2025 թվականների գործողությունների ծրագրով նախատեսվեց լրամշակել խտրականության դեմ օրենքի նախագիծը՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին, և մինչև 2024 թվականի վերջը ներկայացնել Ազգային ժողովի ընդունմանը։

Տարիներ շարունակ ՔՀԿ-ները պարբերաբար ընդգծում էին ոտնձգությունների և խտրականության դեմ պատշաճ իրավական և գործնական երաշխիքների անհրաժեշտությունը: Մասնավորապես, ազգային օրենսդրական դաշտում բացակայում են ասոցիատիվ խտրականության, ոտնձգության, վիկտիմիզացիայի, դրական միջոցների և անուղղակի խտրականության վերաբերյալ կարգավորումները: Բացի այդ, գործող օրենսդրական ակտերը չեն ապահովում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ և մեխանիզմներ: «ՔՀԿ չափիչ Հայաստան» 2023 թվականի զեկույցում առաջարկվել է համարժեք պաշտպանություն ապահովել ՔՀԿ-ների դեմ ոտնձգություններից և հարձակումներից, այդ թվում՝ խտրականության դեմ մարմնի ստեղծման, հրապարակային հայտարարությունների և ողջամիտ ժամկետում ՔՀԿ-ների ու ակտիվիստների դեմ հարձակումների պատշաճ քննության միջոցով:

Ներկայիս նախագիծը ներառում է խտրականության սահմանումը, տեսակները և իրավական ու դատական պաշտպանության կառուցակարգերի։ Ըստ նախագծի՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին (ՄԻՊ) լրացուցիչ լիազորություններ են տրվելու՝ հակախտրական միջոցառումների ոլորտում: Մասնավորապես, կստեղծվի Խտրականության հարցերով խորհուրդը՝ որպես ՄԻՊ-ի խորհրդատվական մարմին, որը կներառի ոլորտային ՔՀԿ-ների տասը ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ: Խտրականության հարցերով խորհուրդը խորհրդատվական աջակցություն կտրամադրի ՄԻՊ-ին հավասարության պաշտպանության և խթանման և խտրականությունից պաշտպանվելու վերաբերյալ:

Նախագծի վերաբերյալ մի քանի քննարկումներ են կազմակերպվել ինչպես պետական, այնպես էլ քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերի կողմից, որտեղ ՔՀԿ-ներն ընդգծել են մի շարք բացեր: Մասնավորապես, ՔՀԿ-ները և միջազգային կազմակերպությունները մտահոգություն են հայտնել, որ օրենքի նախագիծը պաշտպանված հատկանիշների սահմանափակ ցանկ է ներկայացնում: Ի թիվս այլ պաշտպանված հատկանիշների, նախագծում հիշատակվում են «անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքները», ինչը ընդլայնում է խտրականության արգելման շրջանակը։ Սակայն պաշտպանության մի շարք հիմքերի բացահայտ չնշելը կարող է խոչընդոտել, օրինակ՝ «սեռական կողմնորոշման», «գենդերային ինքնության», «առողջական վիճակի» և «ընտանեկան կարգավիճակի» հիման վրա խտրականության ենթարկված անձի կամ անձանց խմբերի արդյունավետ իրավական պաշտպանությանը: Այս հիմքերի ընդգրկումն առաջարկվում է, մասնավորապես, ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների հանձնաժողովի կողմից: Մյուս խնդիրն այն է, որ Խտրականության հարցերով խորհուրդը չունի առանձին գործերով պարտադիր որոշումներ կայացնելու լիազորություն: Թեև ՄԻՊ-ն իրավասու է ուսումնասիրել բողոքները և որոշումներ կայացնել, այդ որոշումները խորհրդատվական բնույթ են կրում, և չկան դրանց կատարումն ապահովող իրավական երաշխիքներ: Բացի այդ, ՄԻՊ-ը չի կարող դիտարկել անհատների դեմ ուղղված բողոքները: Այնուհետև, օրենքի նախագիծը կամ այլ օրենսդրության համապատասխան փոփոխությունները չեն տարածվում ոչ նյութական վնասների փոխհատուցման վրա։ Անհրաժեշտություն կա հստակեցնելու խտրականության դեպքերում կիրառվող պատժամիջոցների բնույթն ու մակարդակը:

Նախագծում բացակայում է «actio popularis»-ի մասին դրույթը՝ որպես նման դեպքերում պաշտպանության հաստատված մեխանիզմ, որը թույլ կտա երրորդ կողմին միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու այլոց իրավունքները կամ հավասարության սկզբունքը։ Ներկայումս Հայաստանի ՔՀԿ-ները զրկված են հանրային նշանակության հարցերով դատարան դիմելու իրավունքից, բացառությամբ շրջակա միջավայրի պահպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտների։ Քննարկումների ընթացքում կառավարության ներկայացուցիչները նշեցին, որ նախատեսում են ոչ նյութական վնասի և «actio popularis» վերաբերյալ հարցերը հասցեագրել այլ օրենսդրական փոփոխությունների միջոցով։

ՔՀԿ-ները ողջունում են խտրականության վերաբերյալ առանձին օրենք ընդունելու կառավարության նախաձեռնությունը։ Նրանք ակնկալում են, որ իրենց առաջարկները հաշվի կառնվեն օրենքի նախագծի հետագա լրամշակման ժամանակ և օրենքը կընդունվի մինչև 2024 թվականի ավարտը: Այս օրենքի ընդունումը նշանակալի քայլ կլինի խտրականությունից պաշտպանության ուղղությամբ և կնպաստի ՔՀԿ-ների միջավայրի բարելավմանը, հատկապես այն կազմակերպությունների համար, որոնց նպատակները ներառում են անձանց խտրականությունից պաշտպանելը»: